Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Երևան քաղաքում՝

Մայիսի 10-ի երեկոյան ժամերին, 11-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 10-ի ցերեկը, 11-15-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան  28.8°C (2014թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      4.8°C (2020թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 16.0°C

Մայիս 10, 2024 at 14:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր