Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ին նույնքանով կբարձրանա

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ին նույնքանով կբարձրանա

Ուշադրություն

Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ին նույնքանով կբարձրանա։

Երևան քաղաքում՝

Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ին նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքի մայիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան  32.2°C (1989թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան      5.7°C (1991թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 18.2°C

Մայիս 24, 2024 at 13:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր