ՀԱՅԱՍՏԱՆ` ԱՂՏՈՏՄԱՆ ՌԻՍԿԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆ` ԱՂՏՈՏՄԱՆ ՌԻՍԿԵՐ

Փետրվարի 11-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը մամուլի ասուլիս տվեց  երկրի արդյունաբերական քաղաքների աղտոտման ռիսկերի մասին: Ստորեւ կարդացեք նյութերը:
 
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐՈՒՍՏ Է ՀԱՆՔԵՐՈՎ, ԲԱՅՑ ԱՐԺԵ՞ ԴՐԱՆՔ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ
Aysor.am


Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը տարակուսանք արտահայտեց, թե ում է ձեռնտու պնդել, որ Հայաստանն իբրև թե «շատ աղքատ է բնական ռեսուրսներից»:

«Չգիտեմ` ում է ձեռնտու նման պնդումը, բայց մենք ունենք աշխարհի մոլիբդենի պաշարների 6 %-ը, ամենախոշոր ոսկու հանքավայրերից մեկը` Սոթքի մասին է խոսքը, հոյակապ պղնձի, երկաթի, բազմամետաղային հանքավայրեր և այլն: Այո՛, հանքավայրերն ունեն վատ հատկություն` դրանք սպառվում են»,- նշեց Ա. Սաղաթելյանը:

Նրա խոսքով, այն, ինչը երեկ համարվում էր թափոն, այսօր դառնում է օգտակար հանածո: Օրինակ` Արարատի ոսկու գործարանի մշակած հանքանյութի պոչուկներն արդեն 2-րդ անգամ վերամշակվում են և դրանք եկամտաբեր են: Ա. Սաղաթելյանի կարծիքով, հարց պետք է բարձրացնել, թե այսօր ինչքանով է բարենպաստ երկրի զարգացման և ժողովրդի բարեկեցության համար հանքերի համատարած շահագործումը, քանի որ հանքավայրը ազգային հարստություն է:

Պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիքի եք ներկայումս Ազգային ժողովում քննարկման ներկայացված «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի փոփոխված տարբերակի մասին, Ա. Սաղաթելյանը նշեց, որ ամենակարևոր խնդիրն այս օրենքում հստակեցված չէ. երբ հանքավայրը հանձնվում է կոնցենսիոն կառավարման, հանքավայրի տերը պետք է պատասխանատու լինի ոչ միայն հանքային մարմնի համար, այլ հանքավայրի ամբողջ ենթակառուցվածքի համար: Ա. Սաղաթելյանն ընդգծեց, որ այժմ հանքավայրը տալիս են շահագործման, իսկ պոչամբարի շահագործման ու պահպանման համար, որը հանքավայրի մի մասն է և մոտ 30 տարի ամրագրված է եղել դրան, ընկերությունը պատասխանատու չի լինում:

«Լեռնահանքային ընկերությունը գերշահույթներ է ստանում, քանի որ գումար չի ծախսում շրջակա միջավայրի պահպանության համար»,- շեշտեց գիտնականը:
 
Ա. ՍԱՂԱԹԵԼՅԱՆ. ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ԱՆՎՆԱՍ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ
Aysor.am


Ուրանի հանքի շահագործումն անվնաս տեղի չի ունենում: Նման համոզվածություն այսօր ասուլիսին հայտնեց ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

Նա նշեց, որ թեև ամբողջությամբ չի տիրապետում, թե Կապանում ուրանի հանքի հետազոտությունը որ փուլում է գտնվում, սակայն մասնակցելով միջազգային շատ լուրջ սեմինարների, որոնց ժամանակ քննարկվել են ուրանի հանքերի շահագործումը, կարող է վստահությամբ ասել, որ պետք է առավելագույն զգոն լինել այդ հարցում, առավել ևս որ Հայաստանում տարածքները ծատ խիտ են բնակեցված և բնակության համար պիտանի է հանրապետության տարածքի կեսից քիչը:

«Չեմ ասում, ոչ չկան անվնաս տեխնոլոգիաներ, բայց բարձր տեխնոլոգիաներն ակտիվ կիրառելու համար, բացի բուն տեխնոլոգիայից, պետք է հաշվի առնել տեղի արդյունաբերական մշակույթի մակարդակը, որը մեզանում շատ ցածր է, տեղի մենթալիտետը, որը մեզանում այդքան էլ բարենպաստ չէ: Դրա համար շատ զգոն է պետք լինել»,- նախազգուշացրեց Ա. Սաղաթելյանը:

ՈՒՐԱՆԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԲԵՔ ԱՆՎՆԱՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ
Ինգա Մարտինյան, Հետք


«Հետքի» խնդրանքով անդրադառնալով ուրանի հանքի շահագործմանը` ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը նշեց, որ թեև ամբողջությամբ չի տիրապետում, թե Կապանում ուրանի հանքի հետազոտությունը որ փուլում է գտնվում, սակայն կարող է վստահաբար ասել, որ պետք է լինել առավելագույնս զգոն:

«Այդ գործընթացն անվնաս երբեք տեղի չի ունենում, եւ պետք հաշվի առնել նաեւ այն, որ մեզանում տարածքները խիտ են բնակեցված: Չեմ ասում, ոչ չկան անվնաս տեխնոլոգիաներ, բայց բարձր տեխնոլոգիաներն ակտիվ կիրառելու համար, բացի բուն տեխնոլոգիայից, պետք է հաշվի առնել տեղի արդյունաբերական մշակույթի մակարդակը, որը մեզանում շատ ցածր է, տեղի մենթալիտետը, որը մեզանում այդքան էլ բարենպաստ չէ: Դրա համար շատ զգոն է պետք լինել»,- ասում է նա:

Անդարադառնալով հանքարդյունաբերությանը ընդհանրապես` Արմեն Սաղաթալյանը նշում է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Հայաստանը շատ աղքատ է բնական ռեսուրսներով. «Չգիտեմ, թե ում է ձեռնտու այդ պնդումը, բայց մենք ունենք աշխարհի մոլիբդենի պաշարների 6 տոկոսը, մենք ունենք աշխարհի ամենախոշոր ոսկու հանքավայրերից մեկը` Սոտքը, մենք ունենք հոյակապ պղնձի, երկաթի բազմամետաղային հանքավայրեր: Այդ հանքավայրերն ունեն վատ հատկություն` սպառվում են: Այն, ինչն այսօր դառնում է թափոն, հնարավոր է մշակել եւ դարձնել օգտակար նյութ: Հարցը պետք է դնել` ինչի՞ համար է այդ շահագործումը, որքանո՞վ է օգտակար ազգի համար: Մեր հանքավայրերն այսօր ավելի շատ բոմժանոցի են նման»:

«Հետքն» Արմեն Սաղաթելյանին խնդրեց գնահատել նաեւ Երեւանի էկոլոգիական վիճակը: Վերսինս նշեց, թե մութ եւ ցուրտ տարիներին կորցրեցինք Թամանյանի նախագծած կանաչ գոտին, բայց միեւնույն ժամանակ չի կարելի ասել, որ ոչինչ չի արվում. «Մեր կենտրոնը քաղաքապետարանի պատվերով մշակեց կանաչապատման վերաբերյալ ծրագիր, որը 40 տոկոսով կիջեցնի օդի աղտոտումը»:

Ինչ վերաբերում է Ամերիկյան համալասարանի հետազոտությանը, ըստ որի` 2020թ. Հայաստանում անտառներ չեն լինի, Արմեն Սաղաթելյանն ասում է. «Այսօր, այո, հատումը շարունակվում է, բայց չէի ասի, թե անտառ չենք ունենալու 2020թ: Մենք այսօր չունենք արդյունաբերական անտառներ, բայց ընթանում են արդյունաբերական հատումներ: Ի զարմանս ինձ` մի քանի ամիս առաջ իմացա, որ մեր երկիրը փայտանյութ է արտահանում, որը տրամաբանության սահմաններում չի տեղավորվում»:

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ` ՓԱՅՏԱՆՅՈՒԹ ԵՆՔ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
Aysor.am


«Հայաստանում չունենք արդյունաբերական անտառներ, բայց դե ֆակտո մեզ մոտ շատ տեղերում գնում են արդյունաբերական հատումներ»,- փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը և հավելեց. «Ի զարմանս ինձ, մի քանի օր առաջ իմացա, որ Հայաստանը նույնիսկ արտահանում է փայտանյութ, ինչը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»:

Ա. Սաղաթելյանը նշեց, որ այսօր յուրաքանչյուրը կարող է Google-ի տիեզերական լուսանկարները դիտարկել և արձանագրել` տարածքները կրճատվում են, թե` ոչ: «Այո՛, հատումը գնում է», - նշեց նա:

Անդրադառնալով Երևանի կանաչ գոտուն, որը նախագծել էր դեռ Ալեքսանդր Թամանյանը` Ա. Սաղաթելյանը ցավով նշեց, որ այսօր այդ գոտին չկա: Նա հայտնեց, որ 2 տարի առաջ քաղաքապետարանի պատվերով կենտրոնը քաղաքի կանաչապատման համար մշակել է շատ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ինովացիոն ծրագիր: Նրա խոսքով, իրենք չէին կարողանում ստանալ քաղաքում եղած ավտոմեքենաների ցուցանիշը, իսկ օդի աղտոտվածությունը գնահատելու համար պետք էր դրանց քանակն ու ծանրաբեռնվածությունը: Կենտրոնի աշխատակիցները օգտագործել են տիեզերական լուսանկարները, հաշվել, թե որքան մեքենա կա քաղաքում, որքանով է ծանրաբեռնված փողոցը, որքան է արտանետվում ազոտի օքսիդ (NO) և ածխաթթու գազ (CO2), և այլն:
«Կանաչապատումը` ծառ տնկել չէ: Քաղաքի ծառը պետք է լինի գեղատեսիլ, այս պայմաններին կայուն և այլն»,- նկատեց Ա. Սաղաթելյանը` տեղեկացնելով, որ արդեն ծրագիրը սկվսել է իրագործվել, որի ադրյունքում 40 %-ով կիջեցվի մթնոլորտի աղտոտումը: Միաժամանակ նա հուսադրեց, որ այդ արդյունքները կտեսնենք նաև մենք:

ՎՏԱՆԳՎԱԾ Է ԱԶԳԻ ԳԵՆՈՖՈՆԴԸ
Ինգա Մարտինյան, Հետք


Բնակչության 57 տոկոսը ապրում է ծանր աղտոտման պայմաններում

Այս մասին ահազանգում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյան: «Հանքալեռնային արդյունաբերությունը վերջին տասնամյակներում աշխատել է առանց վերահսկողության և բարձիթողի վիճակում: ՀՀ օրենսդրությամբ նրանք պարտավոր են չեզոքացնել վտանգավոր թափոնները, սակայն դա չի իրականացվել և՛ օբյետիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով, և այսօր հողերը սպունգի պես քաշում են այդ թույները»,- ասում է նա:

Ըստ նրա` վերջին տարիներին ընթացող անկառավարելի պրոցեսները բերել են հողերի` ծանր մետաղներով աղտոտման, իսկ աղտոտիչներն հողից անցնում են գյուղմթերքներին, մինչդեռ առավելապես երեխաների օրգանիզմը պատրաստ չէ դիմակայել թույներին: Ա. Սաղաթելյանը նշում է նաեւ, որ կան մի շարք միջոցներ` չեզոքացնելու այդ թույները, օրինակ`հողերին խառնել կլանիչներ, որպեսզի այդ տարրերը չխառնվեն բույսերին:

«Երեւան քաղաքի հողերը աղտոտված են, եւ բնակչության 57 տոկոսն ապրում է ծանր աղտոտման պայմաններում, եւ հենց այդ պայմաններում էլ աճեցնում են գյուղմթերքը»,- ասում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի լաբորատորիայի վարիչ, գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:

Կենտրոնը շրջակա միջավայրի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ է կատարում, մեծ ուշադրություն են դարձնում նաեւ գյուղմթերքին:

Լիլիթ Սահակյանի խոսքերով`գյուղական շրջաններում դաշտերը ոռոգվում են լեռնահանքային արդյունաբերության արգասիքներով աղտոտված ջրերով. «Մեր բոլոր հետազոտած տարածքներում` Ղափան, Քաջարան, Ալավերդի, Ախթալա, հայտանաբերեցինք, որ գյուղմթերքի բոլոր տեսակները աղտոտված են շատ ծանր մետաղներով, այդ թվում նաեւ` սնդիկով, արսենով, կադմիումով եւ այլն, որոնք հանդիսանում են վտանգավորության առաջին տարրեր»:

Մասնագետները առաջիկայում գնալու են Ախթալա ու Ալավերդի: Նրանք բնակիչներին առաջարկելու են աճեցնել այնպիսի մշակաբույսեր, որոնք առավել քիչ կլանունակ են ծանր մետաղների նկատմամբ, իսկ հողը մշակելիս կիրառել ծանր մետաղները կապող նյութեր, մասնավորապես` գոմաղբ:

Ծանր մետաղներով աղտոտվածության դեմ պայքարը, բանախոսի փոխանցմամբ, բավականին ծախսատար է, և կենտրոնն աշխատում է միջազգային գործընկերների հետ` նպատակ ունենալով նաեւ տեղայնացնել միջազգային փորձը: Լ. Սահակյանի խոսքերով` համատեղ մշակվել է ծրագիր, եւ ֆինանսավորման դեպքում իրենք կկարողանան իրականացնել մի շարք միջոցառումներ. «Հույներն առաջարկել են Եվրոպական FP7 ծրագրում ընդգրկվել, որի շրջանակներում ՀՀ-ին կհատկացվեն ֆինանսական ռեսուրսներ»:
Կենտրոնը ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում 6 տարի շարունակ ուսումնասիրություններ է կատարել նաեւ սահմանային կետերում` ստուգելով 40 ցուցանիշներ:

«Մեր սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին»,- վստահեցնում է Արմեն Սաղաթելյանը:

ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ. «ՎՏԱՆԳՎԱԾ Է ԱԶԳԻ ԳԵՆՈՖՈՆԴԸ»
Aysor.am


«Մեր սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին»,- այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

Կենտրոնը ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում 6 տարի շարունակ ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում` ստուգելով 40 ցուցանիշներ:

Ա. Սաղաթելյանը ուշադրություն հրավիրեց հանրապետության հողերի աղտոտվածության վիճակին, նշելով, որ վերջին տարիներին ընթացող անկառավարելի պրոցեսները բերել են հողերի` ծանր մետաղներով աղտոտման, իսկ հողից աղտոտիչներն անցնում են գյուղմթերքներին, ապա նաև մարդկանց, մինչդեռ առավելապես երեխաների օրգանիզմը պատրաստ չէ դիմակայել թույներին:

«Վտանգված է ազգի գենոֆոնդը», - հայտարարեց Արմեն Սաղաթելյանը:

«Հանքալեռնային արդյունաբերությունը վերջին տասնամյակներում աշխատել է առանց վերահսկողության և բարձիթողի վիաճկում: ՀՀ օրենսդրությամբ նրանք պարտավոր են չեզոքացնել վտանգավոր թափոնները, սակայն դա չի իրականացվել և՛ օբյետիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով, և այսօր հողերը սպունգի պես քաշում են այդ թույները»,- նշեց Ա. Սաղաթելյանը:

Կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լիլիթ Սահակյանը տեղեկացրեց, որ գյուղական շրջաններում լեռնահանքային արդյունաբերության արգասիքներով աղտոտված ջրերով են դաշտերը ոռոգվում: Հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են մի շարք ծանր մետաղներ` սնդիկ, արսեն, կադմիում, որոնք առաջին վտանգավորության տարրեր են: Նրա խոսքով` մասնագետները առաջիկայում գնալու են Ախթալա և Ալավերդի և բնակիչներին պատմելու են արդյունքների մասին` առաջարկելով աճեցնել այնպիսի մշակաբույսեր, որոնք առավել քիչ կլանունակ են ծանր մետաղների նկատմամբ, ինչպես նաև հողի մշակության ժամանակ կիրառել ծանր մետաղները կապող նյութեր, մասնավորապես` գոմաղբ:

Ծանր մետաղներով աղտոտվածության դեմ պայքարը բավականին ծախսատար է, և կենտրոնը միջազգային գործընկերների հետ աշխատում է, որպեսզի միջազգային փորձը տեղայնացնեն:

«Հույներն առաջարկել են Եվրոպական FP7 ծրագրում ընդգրկվել, որի շրջանակներում ՀՀ-ին կհատկացվեն ֆինանսական ռեսուրսներ», - նշեց կենտրոնի ներկայացուցիչը:
 
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՆՔԵՐԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ԱՃԵՑՎՈՂ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԸ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
News.am


Երեւանի տնամերձներում աճեցված միրգը էկոլոգիապես մաքուր չէ։ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ Երեւանի օդը եւ ջուրը բավականաչափ աղտոտված են ու ազդում են գյուղմթերքների որակի վրա։ Երեւանի էկոհամակարգի վրա հատկապես բացասաբար է անդրադարձել այսպես կոչված, կանաչ գոտու վերացումը, որը Ալ. Թամանյանի նախագծով օղակում էր Երեւանը։

Կենտրոնի հետազոտությունները աղտոտվածության բարձր մակարդակ են հայտնաբերել նաեւ հանքարդյունաբերական գոտիներում: Ախթալայում, Ղափանում, Քաջարանում, Ալավերդիում կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աճեցվող մթերքներում մեծ է սնդիկի եւ կադմիումի պարունակությունը։ Կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի խոսքով՝ տարբեր գյուղմթերքներ տարբեր կերպ են ընկալում շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Օրինակ՝ Ալավերդիում եւ Ախթալայում կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվամորին եւ սեւ թուզը համեմատաբար ավելի շատ են կլանում աղտոտվածությունը, հետեւաբար՝ դրանք լիովին պետք է բացառել կերակրացանկից:

ԳԻՏՆԱԿԱՆ. ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ
News.am


Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի կարծիքով՝ «Ընդերքի մասին» օրենքի նոր նախագիծը, որը շուտով կքննարկվի Ազգային Ժողովում, չի լուծում ամենակարեւոր խնդիրը՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը։

Նրա խոսքով՝ հանքավայրի նոր տերը լիցենզիա ստանալիս պետք է պատասխանատվություն կրի հանքավայրի ողջ ենթակառուցվածքի համար։ Այլապես ստացվում է, որ նախկին պոչամբարների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ «Հանք շահագործողները գերշահույթներ են ստանում, քանի որ ոչինչ չեն ծախսում շրջակա միջավայրի պահպանման նպատակով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Սաղաթելյանը։

ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ՋՈՒՐՆ ԱՂՏՈՏՎԱԾ ՉԷ
News.am


Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին մամուլի ասուլիսում հայտարարեց ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը։
Կենտրոնը ՆԱՏՕ-ի աջակցությամբ 6 տարի շարունակ ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում՝ 40 ցուցանիշների մասով; Նշենք, որ ՆԱՏՕ-ն, թեեւ ռազմական կառույց է, սակայն բազմաթիվ երկրներում իրականացնում է լուրջ գիտական եւ բնապահպանական ծրագրեր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ի ՀԱՅՏ Է ԵԿԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՈՐ ՎՏԱՆԳ՝ ՌԱԴՈՆ ԳԱԶ
News.am


Հայաստանում ի հայտ են եկել բնապահպանական նոր ռիսկեր՝ կապված ռադոն գազի ռադիոակտիվ ներգործության հետ։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 11-ին լրագրողներին ասացին ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոսֆերային» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները՝ տնօրեն Արմեն Սաղաթելյանը եւ լաբորատորիայի վարիչ Լիլիթ Սահակյանը։

Նրանց խոսքով, ռադոն գազը գալիս է ընդերքից, եւ կուտակվում բնակելի տարածքներում, սակայն բնակչությունը դրա մասին բավարար չի իրազեկվում։ Ռադոնը բնական գազ է, որը 6-7 անգամ ծանր է մթնոլորտային օդից, այդ պատճառով կուտակվում է շենքերի առաջին հարկերում եւ նկուղներում։ Իսկ քանի որ մանկապատանեկան հիմնարկների մեծ մասը (օրինակ՝ մանկապարտեզները) Հայաստանում գտնվում են հենց ստորին հարկերում, իսկ երեխաների իմունային համակարգը դեռեւս ամուր չէ, հենց նրանք էլ առաջին հերթին ենթարկվում են ռադոնի ազդեցությանը։

Կենտրոնի հետազոտությունները Երեւանի եւ Քաջարանի մանկապարտեզներում ցույց են տվել, որ այդ տարածքներում ռադոնի պարունակությունը նորմայից զգալիորեն բարձր է; Իրավիճակն ավելի է սրվում այն պատճառով, որ ձմռանը պատուհանները հերմետիկ փակվում են, սենյակները վատ են օդափոխվում։ Երեխաները ավելի են ենթարկվում ռադոնի ազդեցությանը թեկուզեւ այն պատճառով, որ ավելի կարճահասակ են։ Բացի այդ, ըստ Ա. Սաղաթելյանի, մեր երեխաները խաղալիս օրական 3 գրամ աղտոտված հող են ուտում։

Ռադոնի ակտիվությունը, ըստ փորձագետների, պայմանավորված է մեր տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության մեծացմամբ։ Նույնիսկ հարեւան երկրներում տեղի ունեցող երկարաշարժները առաջացնում են ռադոնի ալիքներ, որոնք հանրապետության ողջ տարածքում կայուն ֆոն են ստեղծում։

Փետրվար 14, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր