Նորություններ

Փոքր ՀԷԿ-երի՝ էկոհամակարգին հասցրած վնասներն ու ոլորտում ակնկալվող օրենսդրական կարգավորումները
Սեպտեմբեր 13, 2021 at 12:19 | Փոքր ՀԷԿ-եր, էներգետիկա | Վայոց ձոր
Տարիներ շարունակ գետերի վրա ՀԷԿ-եր կառուցելու կասկածելի թույլտվություններ են տրվել, բավարար չէ, հետագայում չի էլ ստուգվել՝ արդյո՞ք շահագործողը պահպանում է նախագծում նշված օրինակ էկոթողքը
«Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ն երրորդ անգամ կփորձի Ուռուտում հանրային լսումներ անցկացնել
Սեպտեմբեր 13, 2021 at 11:20 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
Թե՛ բնակիչները, թե՛ բնապահպաններն ու ակտիվ քաղհասարակությունը համախմբվածության կոչեր են անում սոցիալական հարթակներում՝ ներկա գտնվելու այդ օրը բնակավայրում և կանխելու համար հանրային լսում իրականացնելու այս մեկ փորձը ևս
«Մութ օրեր» Հայաստանի և Արցախի էներգետիկ համակարգերի համար
Սեպտեմբեր 13, 2021 at 10:50 | Փոքր ՀԷԿ-եր, էներգետիկա
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Արցախում մինչ պատերազմը եղել է ընդհանուր 187,5 մՎտ դրվածքային հզորությամբ 36 ՀԷԿ։ Դրանցից 30-ն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Արցախը կորցրել է ՀԷԿ-երի դրվածքային հզորության ուղիղ 60%-ը՝ 112,5 մՎտ։
Ահազանգ. «Ռատկո» ՍՊԸ-ն տապալել է Ֆիզգորոդոկի ծառերը, ոստիկանությունը կանգնեցրել է ընկերության աշխատանքը
Սեպտեմբեր 10, 2021 at 16:10 | SOS | Երեւան
Տեղի բնակիչ Լուսինե Գրիգորյանն ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ ներկա պահին ընկերությունը դադարեցրել է ծառերն արմատախիլ անել, քանի որ ոստիկանությունը կանգնեցրել է ընկերության աշխատանքը
Փամբակում հանրային լսում էր նոր ՀԷԿ կառուցելու նախագծի վերաբերյալ, բնապահպանները պահանջեցին՝ խոստումներին համաձայնագրի տեսք տալ
Սեպտեմբեր 10, 2021 at 15:39 | Ջուր | Լոռի
Հանրային քննարկմանը ներկա բնապահպանները, մինչդեռ, մտավախություն հայտնեցին. Լոռու մարզում գործող 28 ՀԷԿ-երի մեծ մասը հովանավորչությամբ ու մեծ խախտումներով են գործել
Հայ գիտնականները նոր դեղատոմս են առաջարկում Սևանա լիճը ճահճացումից փրկելու համար
Սեպտեմբեր 09, 2021 at 13:51 | Սևան | Գեղարքունիք
Գիտական կազմակերպությունները լճից միկրոօրգանիզմների, միկրոջրիմուռների, ցիանոբակտերիաների հեռացման համար աշխատում են ստեղծել էժան և անվնաս կլանիչներ
Հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարի ծառայողական ավտոմեքենան
Սեպտեմբեր 09, 2021 at 10:50 | Անտառ | Տավուշ
Սեպտեմբերի 7-ին՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական ավտոմեքենան
Քարաբերդում հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչները կողմ արտահայտվեցին, բնակիչների ձայնը լսելի չէր
Սեպտեմբեր 08, 2021 at 16:33 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Հանրային լսմանը մասնակցող տեղի բնակիչները կիսվել էին երկու դաշտի՝ մի մասը դեմ էր հանքավայրում որևէ աշխատանքների իրականացմանը, իսկ կողմ արտահայտվողներն իրենց դիրքորոշումը պատճառաբանում էին համայնքում հնարավոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարով
ՀՀ կառավարությունը պարզեցնում է «Սևան» ազգային պարկի հողամասերի վարձակալության և կառուցապատման գործընթացը
Սեպտեմբեր 08, 2021 at 13:36 | Պաշտոնական աղբյուրներ | Գեղարքունիք
Առաջարկվել է վերանայել բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը
Մեկնարկել են Քարաբերդի ոսկու հանքավայրում նոր երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման հանրային լսումները
Սեպտեմբեր 08, 2021 at 13:06 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Վերջիններն իրենց մտահագությունն արտահայտեցին առ այն, որ հանքավայրը շատ մոտ է գտնվում բնակելի տներին: Հետագա շահագործման դեպքում Լոռու մարզկենտրոն Վանաձորը նույնպես անմասն չի մնա բացասական հետևանքներից