Մայիս 31, 2011 at 14:10 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման համար գումարներ են տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգները` 60 մլն դոլար, Եվրամիությունը` 26 մլն դոլար (առաջիկա 1-2 տարիների ընթացքում ԵՄ-ն կհատկացնի ևս 10 մլն դոլար), Ռուսաստանի Դաշնությունը` 7,7 մլն դոլար (առաջիկայում ՌԴ-ն կհատկացնի ևս 2,5 մլն դոլար), ինչպես նաեւ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱԷՄԳ-ն (ՄԱԳԱՏԵ-ն), Չեխիան և այլն:
Մայիս 30, 2011 at 14:55 | Քաղաքներ | Արմավիր
տվյալ տարածքը հատկացվել է «ինչ-որ մեկին»: Թե ում` նա չասաց, միայն նշեց, որ հողահատկացումը եղել է օրենքով սահմանված կարգով ու առանց խախտումների
Մայիս 27, 2011 at 14:25 | SOS | Արմավիր
Դեռ մեկ շաբաթ առաջ, արմավիրցիներն անհանգստացած էին, ահազանգում էին, ասում էին Արմավիրի քաղաքային զբոսայգում ծառահատում է կատարվում: Ոչ ոք նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ զբոսայգու այդ հատվածը վաճառված է և ծառահատումն իրականացվում է շինարարության նպատակով:
Մայիս 24, 2011 at 13:20 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Հայկական ատոմակայանում որեւէ անհանգստացնող բան չկա, կայանն աշխատում է իր սովորական ռիթմով:
Մայիս 24, 2011 at 11:15 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Մայիսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկատվություն է է ստացել Հայաստանի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղից ոչ հեռու` հայկական ԱԷԿ-ից 800 մետր հեռավորության վրա, 82 մմ տրամաչափով երկու ականանետային արկերի հայտնաբերման մասին:
Մայիս 20, 2011 at 14:45 | SOS | Արմավիր
Մայիսի 20-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ Արմավիրի բնակիչներից, որ Արմավիրի քաղաքային այգու ծառերը կտրվում են շինարարության համար:
Մայիս 12, 2011 at 15:36 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Հայկական ատոմակայանի անվտանգությունը թույլ է տալիս միանգամայն բացառել Ֆոկուսիմայի ողբերգության կրկնման հավանականությունը: Այս մասին մայիսի 11-ին հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ելույթ ունենալով Հայաստանի Ազգային Ժողովում:
Ապրիլ 29, 2011 at 13:31 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Ստորգետնյա ջրերն անցնում են ՀԱԷԿ-ի տարածքի տակով եւ բեկվածքներով հոսում են Արարատյան դաշտավայր: Դա բարձր որակի խմելու ջուր է: Ձնհալի հետեւանքով նրանց մակարդակը բարձրանում է եւ հետո իջնում: Երբ որ մակարդակը բարձր է, մեծանում է նաեւ ռադիոակտիվ աղտոտման ռիսկը
Ապրիլ 27, 2011 at 13:28 | Կենսաբազմազանություն | Արմավիր | Կոտայք
Facebook սոցիալական ցանցի` Հրազդանի կենդանաբանական այգուն օգնելու կոչին արձագանքել է երգչուհի Սոնա Շահգելդյանը:
Ապրիլ 26, 2011 at 15:06 | Պաշտոնական աղբյուրներ | Արարատ | Արմավիր
Բյուջետային հատկացումների բացակայության պատճառով Արարատյան դաշտավայրում uտորերկրյա ջրային ռեuուրuների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուuումնաuիրությունները 2010 թ. չեն իրականացվել:
Ապրիլ 20, 2011 | Օդ | Արմավիր
Վաղ առավոտից Արմավիր քաղաքի բնակչությունը խուճապի է մատնված։ Մարդիկ փողոց են դուրս գալիս դիմակներով, ահազանգում տարբեր կառույցներ ու իրենց անհանգստությունն արտահայտոմ օդի աղտոտվածության ու համատարած փոշու վերաբերյալ:
Ապրիլ 18, 2011 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Ավստրիայի Կիրառական բնապահպանության ինստիտուտի աշխատակից Անտոնինա Վենիշը կարծում է, որ հայկական ատոմակայանը «ամենավտանգավորներից մեկն է աշխարհում»:
Ապրիլ 18, 2011 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Ադրբեջանը Մեծամորի ատոմակայանը փակելու վերաբերյալ պաշտոնական դիմում կուղարկի Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և Եվրամիություն։
Ապրիլ 07, 2011 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայից հրաժարվելու հետ կապված որոշ երկրների առաջարկներին ու խորհուրդներին, ապա չեմ կարծում, որ անգամ ճապոնիայի դեպքերը կբերեն դրան: Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգետիկայից: Պետք է մի բան հաշվի առնել` ճապոնական «Ֆուկուսիամայում» առաջացած խնդիրները ոչ թե երկրաշարժի հետեւանք էին, այլ ցունամիի:
Մարտ 31, 2011 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Իսկապե՞ս մեր ատոմակայանը «սպասվող արհավիրք» է տարածաշրջանի համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ Շևարդնաձեն, փաստորեն, իրազեկված չէ և խնդրին լավ չի տիրապետում:
Մարտ 30, 2011 | Միջուկային էներգետիկա | Արմավիր
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն դիմել է Վրաստանի կառավարությանը` կոչ անելով անհապաղ բանակցություններ սկսել Հայաստանի իշխանությունների հետ Մեծամորի ատոմային էլեկտրակայանից անվտանգությանն սպառնացող վտանգի առնչությամբ:
Մարտ 30, 2011 | Անտառ | Արագածոտն | Արմավիր | Վայոց ձոր
Մարտի 26-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի հարակից տարածքում: Այրվել է Հ.Պողոսյանի եւ Գ.Միրզոյանի համատեղ սեփականություն հանդիսացող այգու տարածքում 6000 քմ մակերեսով խոտածածկույթ եւ 20 խնձորի տնկի:
Մարտ 29, 2011 | Կենսաբազմազանություն | Արմավիր
արդեն մեկ ամիս է, ինչ զորամասի հրամանատարությունը հրաժարվում է ճաշի մնացորդները տրամադրել կենդանիներին, ինչի արդյունքում կենդանաբանական այգում իրենց ապաստանը գտած բազմաթիվ կենդանիներ կանգնած են սովամահ լինելու վտանգի առջև: