

ԱրմԻնֆո
Հայկական ատոմակայանի անվտանգությունը թույլ է տալիս միանգամայն բացառել Ֆոկուսիմայի ողբերգության կրկնման հավանականությունը: Այս մասին մայիսի 11-ին հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ելույթ ունենալով Հայաստանի Ազգային Ժողովում:
Նախարար. Հայաստանի ատոմակայանում անվտանգության մակարդակը բարձր է, քան «Ֆուկուսիմայում»
News.am
Հայաստանի ատոմակայանում անվտանգության մակարդակը բարձր է, քան ճապոնական «Ֆուկուսիմայում»: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտնել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նա նշել է, թե Հայաստանը հետեւում է միջազգային փորձին եւ ընդօրինակում է այն` ավելի բարձրացնելու Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգությունը: «Մենք դա անում ենք, որ Հայկական ԱԷԿ-ը կարողանա կանխել բնության կատակլիզմները»,- նկատել է նախարարը:
Մայիս 12, 2011 at 15:36
