Նորություններ

«ՀԲ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՁԵՌՔԵՐՈՎ ՄԵՆՔ ԱՄԲՈՂՋ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՈՅԻ ՀԱՍՑՐԻՆՔ»
Սեպտեմբեր 15, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Եթե քաղաքապետարանի, կառավարության մակարդակով հակաէկոլոգիական որոշումներ են լինում, այդ դեպքում հասարակությանը չես կարող էկոլոգիապես կրթել»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը:
ՈՒՐԱՆԻ, ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՄՈՒՏԱՆՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սեպտեմբեր 15, 2010 | Միջուկային էներգետիկա
«Նման պետությունում ուրանի հանքավայրերի շահագործումն անթույլատրելի է: Ավելին՝ եվրոպական երկրներում կառավարությունը նման ծրագիր չէր անի, սա հակապետական ծրագիր է»,- Կապանում երեկ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Սեպտեմբեր 15, 2010 | Քաղաքներ
«Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ, Կապան քաղաքում իրականացնում է համայնքի շրջակա միջավայրի բնապահպանական պլանի մշակում:
ՀԱՐՎԱԾԵՆՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԵԿՏՈՐԻՆ ԵԹԵ ՈՉ ՕՐԵՆՔՈՎ, ԱՊԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ
Սեպտեմբեր 15, 2010 | Քաղաքներ
Հասարակական կազմակերպությունները հակաժողովրդավարական են համարում ՀՀ կառավարության 2010թ. օգոստոսի 5-ի համար 1042 Ն որոշումը` ՀՀ արդարադատության նախարարության կազմում ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչության ստեղծման մասին:
ԱՐԱՐԱՏԻ ԳԱԳԱԹՆԵՐԸ ՀԱԼՎՈՒՄ ԵՆ
Սեպտեմբեր 15, 2010 | Քաղաքներ
Համաշխարհային գլոբալ ջերմացման հետեւանքները տարեցտարի ավելի ակնառու են դառնում։ Երկրագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամեն տարի ջերմաստիճանը բարձրանում է 0,03 աստիճանով, ինչը հանգեցնում է սառույցների կտրուկ հալոցքի՝ տարեկան 0,07 քառ/կմ։
Սեպտեմբեր 15, 2010 | Թափոններ
Սեպտեմբերի 14-ին խորհրդարանն իր աշխատանքները սկսեց «Աղբահանության եւ սանիտարական աշխատանքների մասին» օրինագծի քննարկումով: Կառավարության կողմից ԱԺ ներկայացված այս նախագծով նախատեսվում է աղբահանության համար վարձավճարի չորս տարբերակ:
Սեպտեմբեր 14, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով բարձրացվում է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ կառավարման արդյունավետությունը` խորհրդի ստեղծման միջոցով։
ԱՆՏԱՌ, ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ, ՊԵՏԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ ԱՌԵՐԵՍՈՒՄ
Սեպտեմբեր 14, 2010 | Անտառ
Բնապահպանական պետական տեսչությունը Գուգարքում պակասեցրել է անտառահատումների իրական ծավալը տասնյակ անգամներ, պնդում են երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստներ Վահե Վարդումյանը եւ Մարիամ Սուխուդյանը, ովքեր Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի հետ սեպտեմբերի 9-ին մասնակցել են անօրինական անտառահատումների մոնիտորինգին:
Սեպտեմբեր 14, 2010 | Քաղաքներ
Դատարկ շշեր, տոպրակներ, օգտագործված ներարկիչներ և պահպանակներ, տարատեսակ տուփեր… Ոչ, սա Նուբարաշենի աղբանոցի նկարագիրը չէ, այլ Երևանի կենտրոնում գտնվող` Մաշտոցի պողոտան Սարյան փողոցի հետ կապող պուրակի պատկերը: Այս բնապահպանական և սանիտարահիգիենիկ աղետում զբոսնում են մեր մանուկները:
ՋԻԼԻԶԱՅԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԹԱԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
Սեպտեմբեր 10, 2010 | Անտառ
Սահմանային եւ ռազմական նշանակության Ջիլիզայի անտառներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից արդեն 4 ամիս է` սանիտարական հատումների անվան տակ լայնամասշտաբ անտառահատումներ են իրականացվում: Անտառահատումներ սահմանային եւ ռազմական նշանակության անտառներում, ըստ օրենքի, թույլատրվում է իրականացնել սահմանային գոտուց 5 կմ հեռավորության վրա:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ «ԳԵՈՓՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է 200 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Սեպտեմբեր 10, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանում ոսկու հանքաքարի արդյունահանման և վերամշակման տեխնիկական վերազինման «ԳեոՓրոՄայնինգ» ընկերության ծրագրի արժեքը գնահատվում է 200 մլն դոլար:
Սեպտեմբեր 10, 2010 | Միջուկային էներգետիկա
Հիմք ընդունելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ների 2009թ. ֆինանսական արդյունքները` կառավարությունը թույլատրել է բաժնետոմսերի անվանական արժեքների փոքրացման միջոցով այդ ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը
Սեպտեմբեր 10, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
27-ամյա Մանուշ Հարությունյանն անհանգստանում է իր գյուղի՝ Ելփինի ապագայի համար: Այստեղ պետք է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացվեն՝ պղնձի եւ մոլիբդենի հայտնաբերման համար: «Մեզանից մեծերը իմացել են, որ այստեղ վնասակար նյութեր կան, դրա համար անհանգստացել են, հիմա էլ մենք ենք մտածում, եթե այդտեղի հանքը շահագործեն, մեր գյուղի բնությանն ու առողջապահությանը մեծ վնաս կհասցնեն»,- ասում է Մանուշ Հարությունյանը:
ԱՅՆԹԱՊՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀՈՂԸ ՈՌՈԳՈՒՄ ԵՆ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐՈՎ ԵՎ ԱՂԲՈՎ
Սեպտեմբեր 09, 2010 | Ջուր
Արարատի մարզի Այնթապ համայնքի բնակիչները հողը ոռոգում են կոյուղաջրով եւ աղբով: Տներից խողովակներով կոյուղաջրերը թափվում են առուները: Բացի այդ, առուները աղտոտվում են նաեւ աղբով: Համայնքում աղբահանությունը կատարվում է շաբաթը մեկ, իսկ աղբամաններ չկան: Մարդիկ ստիպված կուտակված աղբը լցնում են մոտակա առուները:
ՀԱՅԱՆՏԱՌԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՉԱՐԱՇԱՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱԳՐՈՂԻ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբեր 09, 2010 | Անտառ
«Հայանտառ»-ն արձագանքեց «Բնությունից կոմերցիոն շահ են քամում» հոդվածին, որը հրապարակվել է «168 ժամ» թերթում՝ սեպտեմբերի 2-3 համարում: Խմբագրի անունով նամակում, որը «Հայանտառ»-ն ուղարկել է նաեւ «ԷկոԼուր»-ին, մասնավորապես նշված է, որ հեղինակը, առաջ ընկնելով, սեփական ենթադրություններն է անում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից գյուղատնտեսության նախարարությունում եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ստուգումների վերաբերյալ եւ խոսում
ՀԵՐԹԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ
Սեպտեմբեր 09, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Ընկերությունը նախ պարտավոր է հանրային քննարկումներ կազմակերպել, գյուղացիներից հարցնել՝ արդյոք նրանք ցանկանո՞ւմ են, որ իրենց քթի տակ նման վտանգավոր օբյեկտ գործի: «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի»-ն պետք է հանրությանը ներկայացնի պոչամբարի վերակառուցման նախագիծը, թե ինչ մեխանիզմով է գործելու, ինչը մինչ օրս չի արել: Մենք չենք տեսել պոչամբարի շահագործման սերտիֆիկատը: Մեր կարծիքով, դա անօրինական գործունեություն է»