Օգոստոս 27, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ կառավարությունը հաստատել կամ փոփոխել է Գեղարքունիքի մարզի Լճավանի, Սյունիքի մարզի Գորայքի, Արմավիրի մարզի Ոսկեհատի, Արշալույսի և Արևադաշտի, Վայոց ձորի մարզի Քարագլխի, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Շիրակի մարզի Զույգաղբյուրի, Հարթաշեն, Մուսայելյանի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող հողերի կատեգորիան` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանի
Օգոստոս 27, 2010 | Քաղաքներ
Վերջին մի քանի տարիներին Երեւանում գարնանն ու աշնանն այնպիսի հորդ անձրեւներ են տեղում, որ դրանց պատճառով մի շարք փողոցներում մեքենաների խցանումներ են առաջանում, անգամ շատ վայրերում մարդիկ չեն կարողանում մի մայթից մյուսն անցնել:
Օգոստոս 27, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության թե վերնագրում, թե վերջաբանում տեղեկացվում է, որ հիշյալ բողոքի ակցիայի կապակցությամբ «նյութերի նախապատրստման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է» (http://www.genproc.am/am/49/item/6353/): Մինչդեռ տպագիր մամուլով տարածված հաղորդագրության մեջ հայտնվում է, թե «նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մարտունի բաժնի քննչական բաժանմունքում շարունակվում է
Օգոստոս 27, 2010 | Քաղաքներ
«Կանաչ Երեւան» ծրագրով այս տարի քաղաքում նախորդ տարվա համեմատ մեծացել է կանաչապատ տարածքների մակերեսը։ Զուգահեռաբար 25 կմ երկարությամբ նոր ոռոգման ցանց է կառուցվում՝ 400 մլն դրամ արժողությամբ։
Օգոստոս 27, 2010 | Քաղաքներ
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը Facebook-ում ունի մոտ 3600 աջակից: Երեւանի «Ուսանողական այգում» շինարարության դեմ քաղաքացիական պայքարը շարունակվում է: Պատրաստ է Երևանի քաղաքապետարանի գործողությունները ՀՀ վարչական դատարանում վիճարկելու համար կազմված հայցը:
Օգոստոս 27, 2010 | Ջուր
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն ԲԱՐԴՈՒԽ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ եւս հավաստիացնում է, որ հիմնականում մեր ձկնաբուծարանները ոչ ռացիոնալ են օգտագործում ջրային պաշարները:
Օգոստոս 27, 2010 | Ջուր
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում: Ծովի մակարդակից մոտ 2000 մետր բարձրության վրա գյուղի հյուսիսարեւմտյան հատվածի 10 առանձնատան` ավելի քան մեկ ամիս պատուհասում են ստորգետնյա ջրերը: Դրանք այնքան առատ են, որ, լցվելով նկուղները, տանտերերի կողմից բացված ելքով անդադար հոսքով հեռացվում են:
Օգոստոս 26, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
2010 թվականի հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վ. Գետաշեն, Ն. Գետաշեն և Մադինա գյուղերի մի խումբ բնակիչներ անօրինական միջոցառում էին անցկացրել Մարտունի-Երևան հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դադարեցրել երթևեկությունը:
Օգոստոս 26, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Օգոստոսի 25-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից նամակ է ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հանցագործության մասին հաղորդագրություն համարվող այդ նամակում «Ժառանգությունը» պահանջում է քրեական գործ հարուցել Մարտունու դատախազության քննիչի ապօրինի գործողությունների կապակցությամբ
Օգոստոս 26, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Լոռու մարզի Ճոճկան գյուղում «Մեթըլ Փրինս Էլ-թի-դի» կորպորացիային պատկանող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» խորհրդային տարիներից ժառանգություն մնացած պոչամբարի վերաշահագործումն անօրինական է, քանի որ նախապես դրա մասին չի տեղեկացվել եւ հանրային քննարկումներ, թեկուզ Ճոճկանի համայնքի մակարդակով, չի կազմակերպվել:
Օգոստոս 26, 2010 | Անտառ
Վերջին 2 ամիսներին ստեղծվել է ծայրահեղ հրդեհավտանգ իրավիճակ, անտառային հրդեհների քանակը 1 տասնյակի է հասնում
Օգոստոս 26, 2010 | Անտառ
Գառնու Քարերի սիմֆոնիայի տարածքի վերահսկողությունը հարցականի տակ է դրված: «Ոչ մի մարդ չկար, ոչ մի վերահսկում, ժամերով այնտեղ շրջում էինք, նկարում, հետազոտում, ոչ մեկ չկար, որ մոտենար մեզ հարցներ, ինչ ենք անում, կամ վերահսկեր տարածքը…»
Օգոստոս 25, 2010 | Սևան
Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի անօրինական կառուցման գործն անսպասելի շարունակություն ունեցավ: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Վերին Գետաշենի բնակիչները, օգոստոսի 25-ին իրենց կանչել են Մարտունու դատախազություն` ցուցմունք տալու համար: Կանչը կատարվել է Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի միջոցով առանց պաշտոնական ծանուցագրի ներկայացման, որտեղ նշված կլիներ քննչական գործողությունների անցկացման պատճառը: Դատախազությունը կազմել է 15 մարդուց բաղկացած ցանկ, ովքեր պետք է հարցաքննվեն:
Օգոստոս 25, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախարարի հանձնարարականով ՀՀ տարածքում սիրողական որսաշրջանի բացման հետ կապված խստացվել է վերահսկողությունը, ինչպես նաև լրացուցիչ տեսչական խումբ է ուղղարկվել Արայի լեռ հրապարակված տեղեկատվության հետքերով:
Օգոստոս 25, 2010 | Միջուկային էներգետիկա
Ա. Գալստյանի խոսքով` շրջակա միջավայրի վրա կառուցվող բլոկի ազդեցությունը կլինի նվազագույնը եւ բոլոր համակարգերը կլինեն միջազգային ստանդարտներին համապատասխան:
Օգոստոս 25, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Փորձնականորեն մաքրվել է Հրազդանի կիճը. կատարվել են աղբահանման ու մաքրման, աղբարկղերի տեղադրման, աղբի կետերի մատնանշման, Հրազդանի կիրճի մասին պատմող քարտեզների տեղադրման աշխատանքներ: Գետի մաքրմանն աջակցել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, իսկ տրանսպորտային սպասարկումն իրականացրել է քաղաքապետարանը, «աշխատող ձեռքեր» եղել են երիտասարդները:
Օգոստոս 25, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Փոխվարչապետը խիստ կարեւորել է դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաեւ ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացումը ՀԲ-ի հետ համաձայնեցված ժամկետներում եւ ողջ ծավալով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել լայնածավալ աջակցություն ցուցաբերել կենտրոնին:
Օգոստոս 25, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ բնապահպանական տեսչության կողմից տարածքը վերցվել է խիստ հսկողության տակ, մշտադիտարկում իրականացնելու համար առանձնացվել է մեկ պետտեսուչ: