Մայիս 25, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանի տնտեսական անկախության եւ ազգային անվտանգության ապահովումը հնարավոր է միայն համախմբված, ոչ կոռումպացված եւ սոցիալապես կայուն հասարակության պայմաններում, որը հիմնվում է սեփական աշխատանքային ռեսուրսների վրա եւ խնամքով է օգտագործում իր ընդերքի բնական հարստությունը: Այդ տեսակետից այդպիսի նպատակի հասնելու համար բավականին խոստումնալից ոլորտ է հանդիսանում հանրապետության լեռնահանքային արդյունաբերությունը:
Մայիս 25, 2010 | Քաղաքներ
Ուսանողական այգում սրճարանի կառուցման դեմ բաց նամակի տակ ստորագրել է 19670 մարդ:
Մայիս 25, 2010 | Թափոններ
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունում մայիսի 15-ին բացվել է արտադրական վթարների հետեւանքով զոհված աշխատակիցների հիշատակին նվիրված հուշակոթող:
Մայիս 25, 2010 | Թափոններ
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի այսօր հրապարակած դատավճռով՝ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով։
Մայիս 24, 2010 | Անտառ
Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) «Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամի (Armenian Tree Project) և «Հայանտառ» պետական ոչ առևտային կազմակերպության հետ համատեղ Լոռու մարզի երեք գյուղական համայքներին կից անտառազուրկ տարածքներում իրականացրել է անտառատնկման աշխատանքներ: Ծրագիրի նպատակը կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումն է Հայաստանում անտառային լադնշաֆտների վերականգման միջոցով:
Մայիս 21, 2010 at 17:01 | Կենսաբազմազանություն
Մայիսի 22-ին ամբողջ աշխարհում նշում են կենսաբազմազանության միջազգային օրը: Ավանդաբար այն նշվում է նաև Հայաստանում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՄԱԿ-ը 2010 թվականը հայտարարել է «Կենսաբազմազանության միջազգային տարի», ապա պարզ է դառնում, թե ինչու շաբաթ օրը Երևանում և երկրի այլ շրջաններում տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն, որոնց կմասնակցեն մեր հասարակության ամենալայն շերտերի ներկայացուցիչները, և ամենակարևորը` երեխաները:
Մայիս 21, 2010 | SOS
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպման ժամանակ քննարկվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում առկա վիճակը և հետագայում նախատեսվող ծրագրերը:
Մայիս 21, 2010 | Թափոններ
Փետրվարի 25-ից Ալավերդիում մեկնարկել է «Անվտանգ միջավայր» ծրագիրը, որի շրջանակներում պետք է մոնիտորինգ իրականացվի Ալավերդու Մադան թաղամաս տանող ճանապարհին գտնվող մկնդեղի թափոնների գերեզմանոցի էկոլոգիական վտանգների վերաբերյալ: Ծրագիրն իրականացնում են «Անահիտ» կանանց աջակցության կենտրոն հ/կ-ն եւ Ալավերդու «Օրհուս» կենտրոնը:
Մայիս 21, 2010 | Ջուր
Այս տարվա մարտից Հայաստանում կոնֆլիտ է գոյացել ձկնաբուծական տնտեսությունների և կառավարության միջև: Վերջինս պահանջում է, որպեսզի ձկնաբուծական տնտեսությունները փոխեն հողերի կատեգորիան, տեղադրեն ջրաչափեր, վճարեն հարկեր, մի խոսքով` տեղափոխվեն օրինական դաշտ:
Մայիս 20, 2010 at 09:30 | Կենսաբազմազանություն
«Արմատ» ակումբում տեղի ունեցավ Հայաստանում որսագողության մասին մամուլի ասուլիս: Հրապարակված հոդվածները կարդացեք ներքևում:
Մայիս 20, 2010 | Կենսաբազմազանություն
Մայիսի 19-ին Էրեբունու և Նորք Մարաշ վարչական դատարանում լայն հասարակությունը և մի շարք երիտասարդական միացյալ միավորումներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Բողոքը վերաբերում էր դատախազ Կարեն Բատիկյանի` Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի համար պահանջած «չափազանց մեղմ» պատժին:
Մայիս 20, 2010 | Կենսաբազմազանություն
Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնությունը տեղեկատվություն էր տարածել, թե Ուսանողական այգում կառուցվող սրճարանը պատկանում է հայտնի դերասան Արմեն Մարությանին։ «7օր»-ի հետ զրույցում «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանն ասել է, որ դրա մասին իրենք նախնական տեղեկություն են ստացել, սակայն հետո անձամբ Արմեն Մարությանից ճշտել են, որ նա այդ սրճարանի հետ ոչ մի կապ չունի, և այդ թյուրիմացության համար հայցում են նրա ներողամտությունը։
Մայիս 20, 2010 | Կենսաբազմազանություն
Մայիսի 24-ին ժամը 16:00-ին Էրեբունու և Նուբարաշենի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց նոր բողոքի ակցիա կանցկացվի: Հասարակությունը չի համակերպվում այն բանի հետ, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ, մանկապիղծ Լևոն Ավագյանը չափից դուրս մեղմ պատիժ կստանա:
Մայիս 20, 2010 | Միջուկային էներգետիկա
«Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղը մայիսի 24-ին Սյունիքի մարզում մեդիա-տուր է կազմակերպում: Մեդիա-տուրի հիմնական նպատակը մարզին ծանոթանալն է` կապված Սյունիքում ուրանի պաշարների հետազոտման ծրագրի հետ: Լրագրողները նաև հնարավորություն կունենան ծանոթանալու տեղի բնակչության և փորձագետների մտահոգության պատճառներին, ինչպես նաև կիմանան պետական պաշտոնյաների դիրքորոշումները այս հարցի շուրջ:
Մայիս 20, 2010 | Միջուկային էներգետիկա
Առկա հիմքերը, կարծում ենք, թույլ են տալիս եզրակացնելու, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ նախաքննության մարմնի նշանակած փորձաքննությունն այդպես էլ չի բացահայտել ճշմարտությունը: Լավագույն դեպքում, այդ փորձաքննությունը կիսաճշմարտությունն է ներկայացրել քր.գործի նախաքննությունն իրականացրած Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Մայիս 20, 2010 | Թափոններ
Արտաշատի «Բանգլադեշ» թաղամասն աղբի մեջ կորած է: Լուսանկարում պատկերված այս աղբանոցը Երեւան-Արտաշատ գլխավոր մայրուղու վրա է: Սա մի տեսարան է՝ Արտաշատի «Բանգլադեշ» թաղամասից: Այնպիսի տպավորություն է, թե Նուբարաշենի աղբանոցը տեղափոխվել է Արտաշատ: Այս հակահիգիենիկ տարածքում բնակելի շենքեր կան, որոնց բնակիչները ստիպված «վայելում» են աղբանոցի ողջ «հմայքն ու բուրմունքը»:
Մայիս 20, 2010 | SOS
Անմիջական ռիսկ կա, որ օդ կանցնի: Եթե դու ապրում ես մոտ տարածքում, բնականաբար, այլ վտանգ էլ կա: Ես տեղյակ եմ, որ տեղանքը սողանքային է, ինչը նշանակում է, որ թունաքիմիկատները ներծծվում են եւ հետզհետե կհասնեն շրջակա միջավայր եւ մարդկանց:
Մայիս 18, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ուշադրությունն է հրավիրում նախարարական որոշումները չեղյալ համարելու եվրոպական փորձի վրա: