Փետրվար 04, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
ՀՀ ազգային վիաճագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալները 2008թ.-ի տվյալների համեմատ աճել են 23.9%-ով և կազմել 88 339 տոննա, իսկ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են 5.8%-ով և կազմել 6858 տոննա:
Փետրվար 04, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամից (CDPF), բողոքի ներքո ստորագրել են Երեւանի եւ մարզերի 267 հասարակական կազմակերպություններ: Կամպանիային որոշել են միանալ նաեւ ֆիզիկական անձինք` 50 ստորագրություն:
Փետրվար 04, 2010 | Սևան
Վստահելի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ 2010թ. հունվարի 1-ից դադարեցված են Սեւանի շրջակայքում տարածքների վարձակալման պայմանագրերի երկարացման, փաստաթղթերի վերագրանցման գործողությունները եւ այլն: Ամենայն հավանականությամբ, կառավարությունը մտադիր է վերոնշյալ խնդիրների վերաբերյալ վերջնական որոշում ընդունել:
Փետրվար 04, 2010 | Կենսաբազմազանություն
Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների որսը պետք է արգելվի՝ սա է բնության սիրահար Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի նոր՝ փոփոխված տարբերակի տրամաբանությունը: ԱԺ-ն ընդունեց այն առանց գոնե մեկ «դեմ» ելույթի:
Փետրվար 04, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Օրերս «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) և «Խուստուփ» հեռուստաընկերությունը ստորգարեցին համագործակցության հուշագիր:
Փետրվար 04, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
2009թ. «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն վերամշակել է մոտավորապես 1.3 միլիոն տոննա հանքաքար, ինչը հինգ տոկոսով ավելի է 2008թ.-ի արդյունքներից:
Փետրվար 04, 2010 | Կենսաբազմազանություն
2010 թվականի փետրվարից Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ASPB) հայտարարում է համաեվրոպական «Գարնանն ընդառաջ» նախագծի սկզբի մասին և հրավիրում է բոլոր երեխաներին, ինչպես նաև նրանց ծնողներին և ուսուցիչներին մասնակցել չվող թռչունների վերադարձի դիտումներին:
Փետրվար 03, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հայաստանի բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
Փետրվար 03, 2010 | Օդ
Միաժամանակ սկսվել է նոր փաթեթավորման արտադրամասի շինարարությունը, որը հնարավորություն կտա 1 ժամում փաթեթավորելու 50 կգ քաշով 3000 ցեմենտի պարկ, նվազեցնելու արտադրական կորուստները, բարձրացնելու արտադրության կուլտուրան եւ իջեցնելու արտանետումները մթնոլորտ:
Փետրվար 03, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում հայտնվել են հանքարդյունաբերության ոլորտի հինգ ընկերություն:
Փետրվար 03, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Նույնիսկ մակերեսային դիտարկումը ցույց է տալիս, որ այս աշխատանքների ընթացքում անդառնալի կորուստ կկրեն Սյունիքը եւ Վայոց ձորը` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Փետրվար 03, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանի կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրության պատրաստման աշխատանքներն ավարտվեցին:
Փետրվար 02, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Մեր ունեցած տեղեկություններով` ձեռնարկության ղեկավարությունը, հատկապես անվտանգության ծառայությունը, «որոնողական աշխատանքներ» է տանում` հայտնաբերելու կազմակերպիչներին:
Փետրվար 01, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Իսկ ով ասեց, որ կենտրոնը փակ է եղել,- հակադարձեց Մարտին Տոնոյանը,-մարզպետարանի բնապահպանության բաժնի աշխատակիցները կենտրոնում են եղել, կենտորնը 4-5 ժամով բաց է եղել, ուղղակի վատն էն էր, որ այցելուներին չէինք կարողանում հարկավոր նյութերը տրամադրել. տեղերը չգիտեինք»:
Փետրվար 01, 2010 | Քաղաքներ
25 տարվա 17 ծառերի տեղում «Հայռուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Վարդան Հարությունյանը նախատեսում է կառուցել առանձնատուն:
Հունվար 29, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Ոստիկանության` Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Հունվար 29, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հասարակությունը չկարողացավ գլխավոր հարցերից մեկի պատասխանը ստանալ, թե ով է պատասխանատվություն կրում Կապանի եւ նրա հարակից տարածքների աղտոտման համար, թեպետ քննարկմանը մասնակցում էին Բնապահպանական պետական տեսչության ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ պետտեսչության գործառույթներից է` որոշել, թե որ ձեռնարկությունն ինչ աստիճանով է վնասում շրջակա միջավայրը, եւ ինչպես է այդ վնասը փոխհատուցվելու:
Հունվար 29, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Deno Gold Mining» ընկերությունն առաջարկեց ստորագրել հաշտության պայմանագիր` Շահումյան բանավանի 28 սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, ովքեր իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու հայցով դիմել էին դատարան: