Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՈՒԼԸ
Հունվար 20, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Ինչպես «ԷկոԼուր»-ին Կապանից հայտնեցին, ընկերությունը պնդում է, որ օրակարգում կրճատման կամ հեռացման հարց չկա: Սակայն կան չճշտված տվյալներ, որ հեռացման վտանգը կանգնած է ամենաքիչը գործադուլի երկու կազմակերպիչների առաջ:
Հունվար 20, 2010 | Միջուկային էներգետիկա
Եթե Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցը Թուրքիայի և Հայաստանի միջև րոպե առաջ չլուծվի, հնարավոր վթարի դեպքում դա ավելի աղետալի հետևանքներ կարող է ունենալ, քան Չեռնոբիլի դեպքում էր։
«ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԳԵՂԱՆՈՒՇՆ ԷԼ ՉԻ ԼԻՆԻ»
Հունվար 20, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Սակայն մեծագույն հանցագործություն է`ծածկել իրական տեղեկությունը եւ բնակչության գլխի տակ փափուկ բարձ դնել: Գեղանուշի առումով հիմա կարելի է ասել, որ այդ համայնքը մի քանի տարի հետո եթե մնա, հետագայում էլ չի լինի: Ամբողջ մեղքը ՀՀ ԱԺ, Կառավարության եւ նախագահական համակարգինն է»
Հունվար 20, 2010 | Անտառ
Ըստ նախնական տվյալների` ապօրինի հատվել է 401 եղևնի, 8 սոճի, 12 բարդի:
DENO GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԷԿՈԼՈԳՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԽԱՉԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՍՐԵՐԸ
Հունվար 20, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Մենք առաջարկում ենք հանրապետության կառավարությանը` ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի DGM ընկերության գործունեության համապատասխանությունը էկոլոգիական նորմերին»,- նշեց Ի. Զարաֆյանը:
ԿՐԿԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԼԻՔ ԿԱՊԱՆՈՒՄ
Հունվար 20, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) հանքի աշխատակիցները հունվարի 17-ից բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք կիրակի առավոտվանից աշխատանքի դուրս չեն եկել ու տնօրինությունից պահանջում են աշխատավարձի բարձրացում:
Հունվար 20, 2010 | Պաշտոնական աղբյուրներ
Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրգործի շրջանակներում ժամկետը երկարաձգելու թույլտվության հրամանը ստորագրած փոխնախարար Սիմոն Պապյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԽՆԱ ԴԱՏԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԵՐՔԸ
Հունվար 20, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կանադական «Caldera Resources Int.» ընկերությունը ցանկանում է գնել Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Դեռեւս 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը «Caldera Resources Int.»-ին թույլատրել է մտնել Լիճքվազ-Թեյի ոսկու ծրագիր եւ կատարել նմուշարկումներ:
ԾԱՌԱՋԱՐԴ՝ ՕՁՈՒՆՈՒՄ
Հունվար 15, 2010 | Անտառ
Ամանորի նախաշեմին Լոռվա մարզի Օձուն գյուղում եղեւնիների եւ սոճիների մի հսկայական պուրակ է ոչնչացվել
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ DENО GOLD MINING ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ» ԳՐՔՈՒՅԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ  ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Հունվար 15, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Լույս է տեսել «Հայաստանում «DENО GOLD MINING» ընկերության էկոլոգիական-սոցիալական նկարագիրը» վերնագրով գրքույկ: Գրքույկում արտացոլված են «DENО GOLD MINING» ընկերության գործունեության վերաբերյալ հասարակական եւ տեղեկատվական մոնիտորինգի արդյունքները, որն անցկացրել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «CEE BankWatch» միջազգային ոչ կառավարական կազմակերպության եւ տեղի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման», «Խուստուփ» ՀԿ-ների հետ համատեղ:
Հունվար 15, 2010 | Ջուր
Պետությանն ու գործարարին չի հուզում Կապանում կեղտաջրերի հեռացման նորոգ համակարգի եւ մաքրման կայանի ավելի քան տասնամյա բացակայությունը:
ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՈՒՄ Է ԱՐԹՆԱՆԱԼ
Հունվար 15, 2010 | Ջուր
Օդերեւութաբանների ու մեր համաքաղաքացիների գնահատմամբ` 2010 թվականի ձմեռն աննախադեպ է: Ձմռան կեսն անցել է առանց տեղումների: Այս ամիսների համար անսովոր բարձր ջերմաստիճանից Հայաստանի տարբեր մարզերում բնությունն արթնանում է, բողբոջել են ծառերը, խաղողագործներն էլ անհանգստանում են ուշ աշնանը թաղված խաղողի վազերի համար:
ԿԱՆԽԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հունվար 15, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Սյունիքի մարզում էկոլոգիական իրավիճակը դարձել է առավել քան մտահոգող։ Դա պայմանավորված է նաեւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի գործունեությամբ։
Հունվար 15, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հրդեհ էր բռնկվել Երեւանի Արցախի 75 հասցեում` «Մաքուր երկաթի» փորձարարական գործարանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է և մարվել:
Հունվար 14, 2010 | Անտառ
Հունվարի 9-ին ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1967 թ. ծնված Աշոտ Է-ին:
ՄԱՐԶԱԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»
Հունվար 14, 2010 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը ներկայացրեց շահագրգիռ մի քանի կազմակերպությունների կողմից Կապանում «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գործունեության հասարակական մոնիտորինգի արդյունքները եւ ասաց, որ ՀՀ կառավարությանը առաջարկ է ներկայացվել ուսումնասիրել ընկերության գործունեության սոցիալական, բնապահպանական հետեւանքները եւ ձեռնարկել միջոցառումներ՝ շրջակա միջավայրին, մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու համար:
Հունվար 14, 2010 | Միջուկային էներգետիկա
Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք Կապանի բնապահպանական խնդիրներին: Սրանց մասին խոսեց նաեւ Կապանի քաղաքապետը եւ ասաց, որ բնապահպանությունը կարեւորագույն խնդիր է, ինքն էլ կողմ է ուրանի հանքերի շահագործման դեմ բողոքի ակցիաներին: