Սեպտեմբեր 24, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հանրության եւ լրատվության կապերի բաժնի պետ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի դատական հայցի մասին ձեռնարկության ղեկավարությունն իմացել է լրատվամիջոցների հրապարակումներից:
Սեպտեմբեր 23, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Թեղուտում սկսվել է անտառահատումը: Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Սեպտեմբեր 23, 2009 | Կենսաբազմազանություն
ՀՀ կառավարության՝ Ջրվեժ անտառապարկից ղրիմյան սոճու յուրահատուկ տարածքի օտարման մասին որոշումը առաջացրեց գիտական հասարակության վրդովմունքը: Հայկական Բուսաբանական ընկերությունը, որը կանգնած է Ջրվեժ անտառապարկի հիմնադրման ակունքներում, նամակ է գրել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որում ասվում է.
Սեպտեմբեր 22, 2009 | Թեղուտ
Հայաստանում չեն պահպանվում Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնական սկզբունքներից երկուսը` հասարակայնության մասնակցությունը էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործնթացին եւ արդարադատության մատչելիությունը: Այդ մասին ասված է Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանն ուղղված երեք հասարակական կազմակերպությունների` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի, «Էկոդար»-ի, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի 2009թ. սեպտեմբերի 15-ի դիմումում:
Սեպտեմբեր 18, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Սոտքը գյուղը Հայաստանի` հարուստ ընդերք ունեցող համայնքներից է: Համայնքի վարչական տարածքի 950 հեկտարը վարձակալության է տրված «GeoProMining» ընկերությանը` ի դեմս «GPM Gold» դուստր ձեռնարկության, որին պատկանում է Սոտքի ոսկու հանքավայրի շահագործման կոնցեսիան:
Սեպտեմբեր 18, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) GRID-Arendal կենտրոնը (Նորվեգիա) «ԳԵՈ-քաղաքներ» ծրագրի շրջանակներում ստեծված «ԳԵՈ Ալավերդի» ծրագրով իրականացված հետազոտությունները լուրջ մտահոգություններ է առաջացրել Ալավերդիում:
Սեպտեմբեր 18, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանն ընդունել է «Deno Gold Mining» ընկերության դեմ ուղղված՝ մարդու կյանքին, առողջությանը եւ սեփականությանը սպառնալու հայցը:
Սեպտեմբեր 18, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության կողմից Սոթքի տարածքում ոսկու արդյունահանման ձեռնարկություն կառուցելու խիստ վտանգավոր նախագիծը կառավարության կողմից կարծես թե անուղղակիորեն մերժվել է։
Սեպտեմբեր 18, 2009 | Սևան
Արդեն անդրադարձել ենք Սեւանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-եր կառուցելու էկոլոգիական վտանգներին։ 2009թ. մայիսին բնապահպանության նախարարության հաստատմանն են ներկայացվել միանգամից մի քանի փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագծեր։
Սեպտեմբեր 18, 2009 | Քաղաքներ
www.ecolur.org կայքի «Անկախ փորձագիտական գնահատականներ» բաժնում կարելի է ծանոթանալ «ԳԵՈ Ալավերդի՝ շրջակա միջավայրը եւ քաղաքային զարգացումը» զեկույցի հետ:
Սեպտեմբեր 17, 2009 | Միջուկային էներգետիկա
Հայաստանում գործող ատոմակայանը սպառնալիք է ստեղծում նաեւ Վրաստանի համար: Այդ մասին վրացական «Ախալի թաոբա» թերթին հայտարարել է վրացի ֆիզիկոս Միխեիլ Կավիլաձեն:
Սեպտեմբեր 16, 2009 | Միջուկային էներգետիկա
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տեղի ունեցած սեռական բռնությունները եւ այլ արատավոր երեւույթները միջազգային հնչեղություն են ստացել:Սեպտեմբերի 14-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության միջազգային ալիքը ռեպորտաժ է հեռարձակել դպրոցի վերաբերյալ:
Սեպտեմբեր 16, 2009 | Միջուկային էներգետիկա
Այսօր օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Հանրապետությունում ներկայումս իրականացվում է երկրի ռազմավարության մշակումն` ուղղված երկրորդ սերդի օզոնաքայքայիչ նյութերի փոխարինմանը: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Սեպտեմբեր 16, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Կապանի «էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն մարդու կյանքին, առողջությանը եւ սեփականությանը սպառնալու հայցով դատի է տվել «Deno Gold Mining» ընկերությանը: Հայցադիմումը ներկայացվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:
Սեպտեմբեր 10, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Մենք` «Էկոդաշինք հասարակական շարժման» անդամ հասարակական կազմակերպություններս խիստ մտահոգված ենք SOS Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ, բնապահպան Մարիամ Սուխուդյանի նկատմամբ ՀՀ իրավապահ համակարգի կողմից վերջին ամիսներին սանձազերծված անօրինականությունների և իրավական կամայականությունների կապակցությամբ:
Սեպտեմբեր 10, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հրազդան քաղաքի (Կոտայքի մարզ) կողմից նկարված այս բլուրն այն տեղն է, որտեղ պայթեցման եղանակով բացվելու է Հրազդանի երկաթի հանքը եւ կառուցվելու է երկաթի հարստացուցիչ ֆաբրիկան:
Սեպտեմբեր 10, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Oգոստոսի 28-ին Ալավերդու քաղաքապետարանի նիստերի դահլիճում ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) GRID-Arendal կենտրոնը (Նորվեգիա) ԳԵՈ-քաղաքներ ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «ԳԵՈ Ալավերդի. Շրջակա միջավայրը և քաղաքային զարգացումը» հետազոտության քննարկում
Սեպտեմբեր 10, 2009 | Կենսաբազմազանություն
Օգոստոսին «Գոլոս Արմենիի»-ում տպագրվեզ նյութ «Ջրվեժ» անտառապարկի մասին, որից, կառավարական որոշման համաձայն, օտարվել է 20 հեկտարնոց մի կտոր: Տարածքը, որը մասնակիորեն պատված է սոճու արհեստական անտառով, կառավարությանը ներկայացվել է որպես աղբանոց, որտեղ տեղի են ունենում սողանքային ակտիվ գործընթացներ: Սակայն մենք համոզվեցինք հակառակում, արհեստական անտառի շնորհիվ, որը հոգատարությամբ ջրվում է անտառապարկի աշխատակիցների կողմից, այստեղ սողանքներ չկան, իսկ տարածքը մշտապես մաքրվում է: