Նորություններ

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հուլիս 06, 2009 |
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները բողոք-նամակ են ուղղել Ասիական զարգացման բանկին (ADB): Գյուղում բանկի նախագծով կառուցում են նոր գյուղական ճանապարհ: Սկզբում, երբ գյուղ եկան շինարարները եւ սկսեցին վերականգնել ճանապարհը, ոը գյուղը կապում է Սեւանի մայրուղու հետ, աստղաձորցիներն ուրախացան:
Հուլիս 06, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Եվրախորհդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը հնարավարություն չի ունեցել ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանի ժամանակ անդրադառնալ բնապահպանական խնդիրներին, մասնավորապես` Սեւանա լճին եւ Թեղուտի անտառին:
Հուլիս 06, 2009 | Կենսաբազմազանություն
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել իր ավելի վաղ ընդունած «Դիլիջան» ազգային պարկի եւ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» եւ «Սեւան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սեւան» ազգային պարկի եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունները հաստատելու մասին» որոշումներում։
ԹԵՂՈՒՏԻ ՀԱՅՑՆ ԱՅՍՕՐ ԴԱՏԱՐԱՆ ԿՄՏՆԻ
Հուլիս 06, 2009 | Թեղուտ
Այսօր` հուլիսի 6-ին, Երեւանի Վարչական դատարան կմտնի Թեղուտի պաշտպանության շարժման հայցադիմումը, որի նպատակն է արգելել Թեղուտի հանքավայրի շահագործումը:
5000 ՔԱՂԱՔԱՑԻ ԴԻՄԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հուլիս 03, 2009 | Թեղուտ
Հունիսի 30-ին նախագահ Սերժ Սարգսյանը բնապահպանների կողմից ոչ թե ծննդյան առթիվ շնորհավորանքներ ստացավ, այլ դիմում-պահանջագիր` Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու պահանջով:
CEPF ՀԻՄՆԱԴՐԱՄ՝ ՓՐԿԵՆՔ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄԻՑ
Հուլիս 03, 2009 | Կենսաբազմազանություն
CEPF միջազգային հիմնադրամը վերջացնում է Հայաստանում իր ծրագրերը՝ 5 տարվա ընթացքում կենսաբազմազանության պահպանման մեջ ներդնելով 1,2 միլիոն դոլլար:
Հուլիս 03, 2009 | Սևան
Հետաձգվեց բնապահպանության նախարարության նախատեսված քննարկումը՝ կապված Սեւանա լիճ լցվող գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման նպատակահարմարության հետ։
ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ. Ո՞Վ Է ԱՎԵԼԻ ՄՏԱՀՈԳ
Հուլիս 03, 2009 | Թեղուտ
Թեղուտի պաշտպանության` SOS Թեղուտի ակտիվիստներին մարզային հասարակական կազմակերպությունները մեղադրում են ծայրահեղականության մեջ: Լոռու մարզի մի քանի կազմակերպություններ տարածել են հաղորդագրություն, որում իրենց զայրույթն են արտահայտում Թեղուտի պաշտպանների գործողությունների եւ մասնավորապես վերջին ստորագրահավաքի վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ. ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԳԾՈՎ ԵՐԲԵՎԷ ՊԱՐՏՔԵՐ ՉԵՆ ԿՈՒՏԱԿՎԻ
Հունիս 30, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատավարձի գծով երբևէ պարտքեր չեն կուտակվի, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ծրագրով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի այցելության ժամանակ:
Հունիս 30, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Հայաստանի Վարչապետ. Հայաստանի լեռնաարդյունաբերական ձեռնարկություններին վարկ տրամադրելու հիմնական նպատակը`արտահանումների ավելացման աջակցությունն է, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ծրագրով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի այցելության ժամանակ:
Հունիս 30, 2009 | Միջուկային էներգետիկա
Հայաստանում «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերության» երկրաբանահետախուզական աշխատանքների արժեքը 2009 թվականին կկազմի շուրջ 3 մլն դոլար: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հունիս 30, 2009 | Թափոններ
Մինչ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով ամենուր ընկերություններ են փակվում, Վանաձորի իշխանությունները հայտարարել են Հայաստանում նախադեպը չունեցող բիզնես ծրագրի իրականացման մասին:
Հունիս 26, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է վարկեր տրամադրել «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին (հինգ տարի մարման ժամկետով), «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին (հինգ տարի մարման ժամկետով) եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին (չորս տարի մարման ժամկետով):
WHY ՑԱՆՑԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ
Հունիս 24, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոն «World Health Communication Associates»-ի աջակցությամբ հիմնադրել է Երիտասարդական հաղորդակցության ցանց՝ նվիրված առողջությանը եւ շրջակա միջավայրին:
ՆՈՐԱՎԱՆՔԻ ԿԻՐՃՈՒՄ
Հունիս 24, 2009 | Կենսաբազմազանություն
…Կիրճի կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով «Bird Live International» կազմակերպությունը նախաձեռնեց բնապահպանական ծրագիր, որին 2005 թվականին միացավ CEPF-ը: Ծրագիրն ուղղված է` պահպանելու առաջին հերթին արծիվներին եւ անգղներին: