ԱրմԻնֆո
Հայաստանում «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերության» երկրաբանահետախուզական աշխատանքների արժեքը 2009 թվականին կկազմի շուրջ 3 մլն դոլար: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա ասելով, ներկայում աշխատանքներն արդեն սկսվել են, և մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է ավարտել դաշտային երկրաֆիզիկական և երկրաքիմիական աշխատանքները: «Ընկերությունն անգամ նախատեսում է այս տարի սկսել հորատման աշխատանքները», - նշել է նախարարը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին համատեղ «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը» կառավարության որոշմամբ 5 տարի ժամկետով Հայաստանում ուրանի հանքի երկրաբանական հետախուզման թույլտվություն է ստացել: Հայաստանում արդյունահանվելիք ուրանը նախատեսվում է վերամշակել Անգարսկի ուրանի հարստացման միջազգային կենտրոնում: Մասնագետների կանխատեսումների համաձայն, Հայաստանում ուրանի պաշարները տատանվում են 30-60 հազար տոննայի սահմաններում:
Հունիս 30, 2009
