Նորություններ

Հունիս 16, 2009 |
Ներկա փուլում էներգետիկայի եւ շրջակա միջավայրի փոխազդեցության խնդիրը նոր հատկանիշներ է ձեռք բերել՝ տարածելով իր ազդեցությունը հսկայական տարածքների վրա:
ԾՎԻՑ՝ ԾՈՎ ԱՆԱՊԱՏ
Հունիս 12, 2009 | Թեղուտ
Երբ Հայաստանն անկախացավ, նրա իշխանավորներն ու մեծահարուստները սկսեցին այցելել հարեւան երկրներ ու համոզվեցին, որ անապատն այնքան էլ սարսափելի չէ, որքան որ վախեցնում էր օտար քարոզչությունը:
Հունիս 11, 2009 | Թափոններ
Ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության մշակման աշխատանքային խումբը հունիսի 10-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Հունիս 11, 2009 | Թափոններ
Կառավարությունն հունիսի 11-ին Ազգային ժողով ներկայացրեց «Բնապահպանական վերահսկողության մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
ԵՐԿԱԿԻ ՔԱՅԼ ԹԵՂՈՒՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ. ԻՆՉԻ՞Ն ԵՆ ԴԵՄ ՀՀ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ԱՌԱՋԻՆ ՏԻԿՆԱՅՔ
Հունիս 09, 2009 | Թեղուտ
Հայաստանի նախկին և ներկա առաջին տիկնայք ուրախացրին բնապահպաններին` ըստ էության միանալով նրանց կողմից երկար ժամանակ մղվող պայքարին և ստորագրելով մի դիմումի տակ, որը դեմ է կարևոր արդյունաբերական ծրագրի, որը, ըստ բնապահպանների, աղետալի հետևանքներ ունի: Սակայն մի քանի օր անց հասկացան, որ ստորագրել են մի փաստաթղթի տակ, որի էությունը լավ չէին հասկացել:
ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԵՎ ՁԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ. «ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ՝ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ»
Հունիս 09, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Որպես Հայաստանի քաղաքացի՝ ես կարծում եմ, որ չի կարելի ռիսկի գնալ եւ թույլ տալ Սեւանի ավազանի տարածքում ոսկու արդյունահանման ֆաբրիկա կառուցել»: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եվ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
«ՄԵՐԿ ԵՎ ԱՆՍԻՐՏ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»
Հունիս 09, 2009 | Թեղուտ
Շրջակա միջավայրի պահպանության օրը Թեղուտի անտառների պաշտպանության խումբը նախաձեռնել էր երթ, որին «մասնակցեցին» ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները: Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջնորդեցին երթը:
«ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՏՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ ԱՂՏՈՏԵԼ»
Հունիս 09, 2009 | Թեղուտ
Այսօր Երեւանի Անգլիական այգում շուրջ 1500 երեխա նկարչության միջոցով իրենց սերն էին արտահայտում դեպի բնությունը: Հանրապետության տարբեր մարզերի մանկապարտեզներից եւ դպրոցներից բերված սեղանները նկարազարդվում էին մանկական երեւակայությունից ծնված նկարներով:
ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՉԵՆՔ ՀԻՇՈՒՄ՝ ԵՐԲ ԵՆՔ ՆՈՐՄԱԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ՈՒՆԵՑԵԼ, ԱՍՈՒՄ ԵՆ ՍԵՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ
Հունիս 09, 2009 | Սևան
«Մենք արդեն չենք հիշում՝ թե ինչքան ժամանակ նորմալ ճանապարհներ չենք ունեցել, 20 տարի մենք մեզ վրա տարել ենք այդ բեռը, հնարավոր է՝ հիմա ավելի հեշտ կլինի»,- լրագրողին բողոքում են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները՝ ցույց տալով քանդված գյուղական ճանապարհը, որով ոչ բոլոր մեքենաները կարող են անցնել:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 5-Ը, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ
Հունիս 05, 2009 | Թեղուտ
Շրջակա միջավայրի համաշխարհային օրը Հայաստանում նշվում է մի շարք միջոցառումներով: Հունիսի 5-ին` ժամը 18:30-ին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից գտնվող այգուց կսկսվի բնապահպանական երթ:
S.O.S.  ՍԵՎԱՆ՝ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ
Հունիս 05, 2009 | Սևան
Սույն թվականի հունիսի 4-ին Բնապահպանական տեղեկատվության Հասարակական (ՕՐՀՈՒՍ) Երեւանյան գրասենյակում տեղի ունեցավ S.O.S. Սեւան հասարակական շարժման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիս՝ նվիրված Սեւանա լճի յուրահատուկ էկոհամակարգի պահպանմանը:
Հունիս 05, 2009 | Սևան
Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Էկոդար. հասարակական կազմակերպությունը տարածել է տեղեկատվություն, թե իբր «Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը միացել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ կազմակերպված ստորագրահավաքին»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ԳՈՐԾԵԼ Է ԱՄՈՒՍՆՈՒ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ
Հունիս 04, 2009 | Թեղուտ
Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ստորագրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մշակման դեմ ուղղված նամակը, որը հասցեագրված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին:
Հունիս 02, 2009 | Թեղուտ
Հայաստանում Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր Դրամաշնորհային Ծրագիրը (ՓԴԾ) հայտարարաված դրամաշնորհային նախագծերի հայտերի ընդունման կապակցությամբ կազմակերպում է խորհրդատվական հանդիպումներ շահագրգիռ ազգային ՀԿ-ների հետ։