Հունիս 01, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանման գոտու տարածքների ճշգրտման եւ հողամասերի սահմանազատման 2010-2012թթ. ծրագրին` համաձայն հավելվածի։
Հունիս 01, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Ամերիկացի բժիշկները դեմ են GMO –ներին (Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ):
Հունիս 01, 2009 | Միջուկային էներգետիկա
ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ Առաջատար գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոնի եւ Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ այսօր Երեւանում կայացել է «Միջուկային էներգիա եւ Էներգետիկ անվտանգություն» թեմայով ՆԱՏՕ-ի չորրորդ գիտաժողովը, որին մասնակցում են մասնագետներ տարբեր երկրներից։
Հունիս 01, 2009 | Միջուկային էներգետիկա
Ինչպես հայտնեցին «Կովկաս» տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի գրասենյակից, UNESCO-ն անցկացնում է «Զանգվածային լրատվամիջոցները եւ կլիմայի փոփոխությունը» թեմայով գիտաժողով:
Հունիս 01, 2009 | Անտառ
«ATP» բարեգործական հիմնադրամը Հայաստանի մարզերում հայտարարել է կանաչ գոտիների ծառատնկման անվճար ակցիա:
Մայիս 29, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
«Ծանր եւ թունավոր մետաղներ պարունակող թափոնները, ցիանային պոչամբարը մշտական ռումբ են Սեւանի համար»,- ասում է Գագիկ Սուխուդյանը՝ 1981-1992թթ. «Սեւան» ազգային պարկի տնօրենը: Ռումբն անվանում ունի՝ Սեւանի ավազանում՝ Սոտքի հանքավայրի տարածքում, ոսկու վերամշակման ձեռնարկության տեղադրման նախագիծ կամ Սոտքի նախագիծ:
Մայիս 25, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հայաստանի էկոլոգները ստորագրահավաք են նախաձեռնել ընդդեմ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման: Նամակը կուղարկվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Մայիս 20, 2009 | Օդ
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը Հետքի խնդրանքով ներկայացրեց այն հետեւանքները, որը կարող է թողնել «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած վթարը:
Մայիս 20, 2009 | Օդ
Կարեւորագույն նշանակություն ունեցող ջրային ռեսուրսի էկոհամակարգի ապագան մեծապես կախված է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վերականգնումից
Մայիս 20, 2009 | Թեղուտ
Թեղուտի պաշտպանության խումբը կոչ է անում ՀՀ եւ օտարերկրյա բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց բոյկոտել ՎՏԲ-Հայաստան բանկի աշխատանքները
Մայիս 20, 2009 | Կենսաբազմազանություն
«ԷկոԼուր»-ը հրապարակում է Կարեն Ավետիսյանի ուղարկած նյութը: Խմբագրությունը հրավիրում է ծանոթանալու թուրք հեղինակ Յասմին Սիմ էսմենի կարծիքի հետ՝ կապված թռչունների պահպանման հետ, որոնք բույն են դնում հայ-թուրքական սահմանին:
Մայիս 20, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
Մինչեւ ցանկացած լեռնահանքային նախագծի իրականացմանը թույլտվություն տալը Հայաստանի կառավարությունը պետք է հանրությանը դրա անվտանգության վերաբերյալ ժամանակակից տեխնոլոգիաների տեսքով երաշխիքներ ներկայացնի:
Մայիս 15, 2009 | Պաշտոնական աղբյուրներ
«Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մայիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ զոհվել է 4 մարդ, 6-ը վիրավոր են:
Մայիս 15, 2009 | Անտառ
Մարտի 19-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում նյութեր են ստացվել, թե «Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղում կատարված ստուգումներով պարզվել է, որ անցյալ տարվա ապրիլի 24-ից մինչեւ այս տարվա փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ապօրինաբար հատվել է 354 ծառ, որից` 200 բոխի, 57 սոճի, 74 հաճարենի, 2 կեչի, 3 կաղնի, 17 լորենի եւ 1 խնձորենի: Պետությանը պատճառվել է ավելի քան 19 մլն 270 հազար դրամի վնաս:
Մայիս 13, 2009 | Անտառ
ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է հասարակական կազմակերպություններին` առաջարկելով իրենց կարծիքն արտահայտել փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծի վերաբերյալ, որն առաջադրվել է նախարարության հաստատմանը:
Մայիս 13, 2009 | Անտառ
2009թ. Ապրիլի 13-ին Պրահայում տեղի ունեցած արարողության ժամանակ Հայաստան ծառատունկ ծրագիրը (պաշտոնական անվանումն է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամ) ճանաչվել է որպես Energy Globe մրցանակաբաշխության ազգային հաղթող:
Մայիս 13, 2009 | Լեռնահանքային արդյունաբերություն
Հարգելի պարոն Սերժ Սարգսյան,
Ձեզ դիմում են Ծովագյուղի երիտասարդներից հետևյալ խնդրանքով. մենք տեղեկացել ենք այն մասին, որ «GeoProMining» ընկերությունն Արարատից ոսկու գործարանը պատրաստվում է տեղափոխել Սոտք:
Մայիս 13, 2009 | Սևան
Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները և ազգային անվտանգությունը՝ կոչ ենք անում քաղաքացիական ողջ հասարակությանը ոտքի կանգնել` դադարեցնելու «GEOPROMINING» ընկերության` Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցմանն ուղղված գործունեությունը և միանալու S.O.S. Սևան հասարակական շարժմանը, որի նպատակն է փրկել Կովկասի քաղցրահամ ջրի ամենախոշոր պաշարը: