ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՆԱԽԱԳԱԻՆ

ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՀՀ ՆԱԽԱԳԱԻՆ

«ԷկոԼուր»

Հարգելի պարոն Սերժ Սարգսյան,
Ձեզ դիմում են Ծովագյուղի երիտասարդներից հետևյալ խնդրանքով.

Մենք տեղեկացել ենք այն մասին, որ «GeoProMining» ընկերությունն Արարատից ոսկու գործարանը պատրաստվում է տեղափոխել Սոտք: Իմանալով Սևանա լճին և բնակչությանը սպառնացող վտանգների մասին` գիտակցում ենք Հայաստանի թագուհու կորուստը: Սա էկոլոգիական լուրջ խնդիր է, որն իր վրա է հրավիրում համապատասխան իշխանությունների ուշադրությունը: Պետք է աչալուրջ լինել և ըմբռնել, որ Սևանը կորցնելով ` վտանգի տակ է դրվում համայն ազգության գոյության հարցը: Չէ՞ որ Սևանը ոչ միայն ծառայում է տուրիզմի զարգացմանը, այլ նաև բնակչության գոյության հիմնական աղբյուրն է: Սպասվող վտանգը գիտակցելով` ոչ միայն Ծովագյուղի բնակչությունը, այլ նաև ամբողջ հանրապետությունն է պատրաստ միահամուռ ուժերով դիմակայելու այդ գործարանի տեղափոխմանը: Ուստի, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այս հարցին և վերջնականապես դրական լուծում տալ այս խնդրին:

Դիմողներ`
Նելլի Թովմասյան
Լիաննա Թովմասյան
Մարտին Թովմասյան
Վարսենիկ Սանեյան
Շողեր Թովմասյան
Վարդ Գրիգորյան

05.05.2009թ. 

Մայիս 13, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր