2010 ԹՎԱԿԱՆԻ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԸ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԸ

Արմինֆո

2010 թվականը կարողացավ աչքի ընկնել եղանակային անոմալիաներով: Մասնավորապես, ձմռանը ջերմաստիճանը 5-7 աստիճանով բարձր էր նորմայից, իսկ տեղումները նորմայից ցածր էին: Տաք ձմեռը պատճառ դարձավ այն բանի, որ ծառերը ժամանակից շուտ բողբոջեցին և ցրտահարվեցին: Գարնանը եղանակը կայուն էր, տեղումները 2-3 անգամ գերազանցեցին նորման, ինչի հետևանքով բույսերը վարակվեցին սնկային հիվանդություններով, հաղորդել է Հայհիդրոմետկենտրոնի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը մամուլի ասուլիսում: 2010 թվականի ամառը Հայաստանում շոգ էր, ընդ որում 10 շարունակ Երևանում և հանրապետության հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կազմել է 38-39 աստիճան, իսկ երկու օր գրանցվել է 40-41 աստիճան: Ինչ վերաբերում է աշնանը, ապա այն շատ չոր էր: «Երկու ամիս շարունակ` նոյեմբերին և դեկտեմբերին, Հայաստանում տեղումներ չեն եղել: Նման երևույթ երկրում դեռ չէր դիտվել», - նշել է Պետրոսյանը:

Հունվար 10, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր