

Tert.am
Այս տարվա մայիսին Երևանը կմիանա Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Քաղաքապետերի համաձայնագրին», որով պարտավորվելու է մինչև 2020թ. ածխաթթու գազի արտանետումները կրճատել 20 տոկոսով և ավելի: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը, այդ նպատակով ստեղծվել են երկկողմանի համագործակցության մասնագիտական խմբեր:
Առաջիկայում կմշակվի ռազմավարական գործողությունների ծրագիր:
Փետրվար 16, 2010
