Լարված իրավիճակ Ամուլսարի պահակակետի մոտ

Լարված իրավիճակ Ամուլսարի պահակակետի մոտ

ԷկոԼուր

2020 թ. հուլիսի 1-ին լարված իրավիճակ է տիրում դեպի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր տանող ճանապարհին տեղի բնակիչների կողմից տեղակայած երկրորդ պահակակետի տարածքում: 

Ամուլսարի պահապանները պահանջում են, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գույքի պահպանություն իրականացնող պահնորդական նոր ընկերությունից միայն մեկ հերթափոխ պահնորդական ծառայություն իրականացնի տարածքում: Իսկ պահնորդական խմբի ռեզերվային կազմը լքի տարածքը: Ամուլսարի պահապանները նաև պահանջում են, որ պահակակետի տարածքից դուրս բերվեն պահնորդական ընկերությանը պատկանող ավտոմեքենաները:

Տեղի ունեցավ բախում Ջերմուկի բնակիչների և պահնորդական ընկերության աշխատակիցների միջև, որոնց այժմ փորձում են հանդարտեցնել ոստիկանական ուժերը: Այս մասին տեղեկանում ենք դեպքի վայրից Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանի կողմից տարածած ուղիղ եթերից:

Մանրամասները դիտե՛ք տեսանյութերում:

 

 



13:01 Հուլիս 01, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news