Ամուլսարում վիճակը շարունակվում է լարված մնալ

Ամուլսարում վիճակը շարունակվում է լարված մնալ

ԷկոԼուր

Ամուլսարում վիճակը շարունակում է լարված մնալ։ Այսօր առավոտյան ՀՀ Վայոց ձորի ոստիկանությունը երեք բնակչի բերման է ենթարկել բաժին. պատճառաբանությունը երեկ գիշեր տեղի ունեցած բախումներն են։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին՝ երեկոյան, բախումներ տեղի ունեցան Ամուլսարի հանք տանող երկրորդ պահակակետի մոտ, բնակիչները փորձեցին դուրս հրավիրել 2 օր առաջ հանքի տարածք մտած «Էկո Բիլդինգ» ընկերության 6 ներկայացուցիչներին ապարդյուն բանակցություններից հետո: Բերման ենթարկվեցին Ջերմուկի բնակիչներ, որոնք ավելի ուշ ազատ արձակվեցին:

«Էկո Բիլդինգ» ընկերությունը պայմանագիր ունի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ, որպեսզի Ամուլսարի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնեն։
Բնակիչները պահանջում են, որպեսզի «Էկո Բիլդինգ» ընկերության ներկայացուցիչները դուրս գան Ամուլսարի տարածքից:

 

13:28 Հուլիս 28, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news