

ԷկոԼուր
Օգոստոսի 27-ին կամփոփվեն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ամուլսարի ոսկու հանքավայրում անցկացված տեսչական ստուգումների և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին կից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքները:
Աշխատանքային խմբում ներգրավված են բազմապրոֆիլ մասնագետներ` երկրաբններ, երկրաքիմիկոսներ, իրավաբաններ, էկոլոգներ, բժիշկներ, ինչպես նաև տեղի բնակիչներ և «կանաչ» ակտիվիստները, որպեսզի բազմակողմանի գնահատական տան շրջակա միջավայրի և մարդու առողջության համար Ամուլսարի ծրագրի ռիսկերին, ինչպես նաև գնահատեն թույլատրող փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Աշխատանքային խումբը, որը ստեղծվել է նրա առաջարկությամբ, ուսումնասիրություններն անցկացնում է զուգահեռ, առանց «Լիդիան Արմենիա» ընկերությունում անցկացված ստուգումներին միջամտելու: Աշխատանքային խմբի օգոստոսի 24-ի նիստի տեսանյութը` այստեղ:
Օգոստոս 27, 2018 at 12:23
