

ԷկոԼուր
Հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցելու նպատակով ՀՀ վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը սկսում է ուսումնասիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը Սյունիքում: Հերթական նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին: Ինչպես հայտնեց խմբի համակարգող, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, տեսչական ստուգումները Զանգեզուրի կոմբինատում արդեն սկսվել են, ստուգումների ժամկետը երկարացվել է աշխատանքի մեծ ծավալի պատճառով: Նաև ձևավորվել է աշխատանքային խումբ տեղի ակտիվ հասարակայնության և տեղի ազդակիր համայնքների ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներից, որը նիստ գումարել է Կապանում: Երևանում տեղի ունեցած նիստի ընթացքում ներկայացվեցին դիտողություններ և ցանկություններ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ աշխատանքային խմբի կողմից մշակված փորձագիտական եզրակացությունների ձևաչափի և կարգավիճակի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարություն ներկայացվել է 13 փորձագիտական եզրակացություն աշխատանքային խմբի կողմից, և մեկնաբանությունների փաթեթ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, որտեղ անցկացվել են ստուգումներ: Եզրակացությունների կարգավիճակի հարցը կարևոր է նրա համար, որ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբին զուգահեռ ՀՀ բնապահպանության նախարարությունը հրավիրել է օտարերկրյա ընկերություն, որպեսզի այն եզրակացություն տա Ամուլսարի ծրագրի` ջրիերի վրա ազդեցության վերաբերյալ: Աշխատանքային խմբի համար հասկանալի չէ, թե որ եզրակացությունը ՀՀ կառավարության համար կլինի հիմնավոր եզրահանգումների համար:
Նոյեմբեր 07, 2018 at 12:25