Դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ջերմուկցիների և բնապահպանների հայցը

Դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ջերմուկցիների և բնապահպանների հայցը

ԷկոԼուր

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ջերմուկցիների և բնապահպանների հայցը՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով: Գործը քննելու է դատավոր Դանիել Մխեյանը:

Գործով 15 հայցվորները դատարանից պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել ս.թ. հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում արված հայտարարություն, ըստ որի՝ «...Կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս (խմբ.՝ Ամուլսարի) արշավը կազմակերպվի»:

Տիգրան Ավինյանի դեմ դատական հայց ներկայացրած քաղաքացիներն են՝ Թեհմինե Ենոքյանը, Անի Խաչատրյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Գալստյանը, Արկադի Գրիգորյանը, Միհրդատ Ներսիսյանը, Գագիկ Գրիգորյանը, Թեհմինե Հունանյանը, Սուսաննա Մարգարյանը, Հենրի Հարությունյանը, Ասքանազ Հովհաննիսյանը, Բորիս Խաչատրյանը, Գոռ Այվազյանը, Աննա Շահնազարյանը և Միլենա Բաղդասարյանը:

 

 

Դեկտեմբեր 10, 2019 at 14:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր