Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունն ակնկալում է մինչև հուլիսի 17-ը ստանալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ՀԿ-ների բողոքի կապակցությամբ

Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունն ակնկալում է մինչև հուլիսի 17-ը ստանալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Ամուլսարի ծրագրի վերաբերյալ ՀԿ-ների բողոքի կապակցությամբ

ԷկոԼուր

Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունն ակնկալում է մինչև հուլիսի 17-ը ստանալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ ՀԿ-ների բողոքի կապակցությամբ: Այս մասին նշված է Բեռնի կոնվենցիայի քարտուղարության գրության մեջ, որն ուղարկվել է Հայաստանում Բեռնի կոնվենցիայի ազգային համակարգող Հասմիկ Ղալաչյանին: Գրության համաձայն՝ այդ դիրքորոշումը քննարկվելու է սույն թվականի սեպտեմբերի 15-16-ին տեղի ունենալիք Բեռնի կոնվենցիայի բյուրոյի 2-րդ նիստի ընթացքում:  

Հիշեցնենք, որ «ԷկոԼուր» տեղեկատվական, «Հայաստանի անտառներ», «Կանաչ Հայաստան» ՀԿ-ները և CEE Bankwatch Network միջազգային ցանցը սույն թվականի մարտին բողոք էին ուղարկել Բեռնի կոնվենցիա: Բողոքում մասնավորապես նշված է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Բեռնի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 5-րդ և 6-րդ կետերը՝ տալով թույլտվություններ Ամուլսարի ոսկու նախագծին և թույլ տալով նշանակալից ազդեցություն Մշտական հանձնաժողովի 4-րդ բանաձևով (1996թ.) և 6-րդ բանաձևով (1998թ.) պաշտպանվող բնակմիջավայրերի և տեսակների վրա: Նախագիծն արդեն իսկ տեղակայված է և ունի ազդակիր տարածքներ Էմերալդի «Ջերմուկ տարածք»-ում (AM0000009), իսկ հետագայում կարող է նշանակալից ազդեցություն թողնել այլ Էմերալդ տարածքների վրա՝ «Սևան» ազգային պարկ (AM0000002) և «Գորհայք տարածք» (AM0000002). բոլոր երեք տարածքները Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի կողմից ստացել են ԲՀՀՏ-ի թեկնածուի կարգավիճակ: ՀՀ կառավարությունն անտեսել է Էմերալդ տարածքների վրա ազդեցություն թողնող ծրագրերի գնահատման ընթացակարգերը՝ չիրականացնելով պաշտպանության ենթակա տեսակների և բնակմիջավայրերի պատշաճ գնահատում, իսկ ՇՄԱԳ  հաշվետվություններում կիրառված են մեթոդաբանություններ, որոնք խախտում են Բեռնի կոնվենցիան և անհամատեղելի են Էմերալդ ցանցի հետ:

Ապրիլ 20, 2020 at 18:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր