SLAPPd. հայ ակտիվիստները պայքարում են հանքարդյունաբերական միջազգային ընկերության հայցադիմումների դեմ

SLAPPd. հայ ակտիվիստները պայքարում են հանքարդյունաբերական միջազգային ընկերության հայցադիմումների դեմ

www.bankwatch.org

Ռազմավարական հայցադիմումները հանրային մասնակցության դեմ (SLAPP) հաճախ դատավարության չարաշահման ձև են, որոնք կորպորացիաները կիրառում են՝ իրենց քննադատողներին ահաբեկելու ու պատժելու և նրանց ազատ խոսքի իրավունքը լռեցնելու նպատակով: «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը, որը հարկային դրախտում գրանցված հանքարդյունաբերական կոնգլոմերատ է, պարբերաբար կիրառել է այս մարտավարությունը լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ, Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը առաջ մղելիս, մինչդեռ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) լուռ մի կողմ է կանգնել:

Ճշմարտությունը ծնվում է բանավեճի ընթացքում. առողջ բանավեճը ենթադրում է բարեխիղճ կառավարում, ժողովրդավարություն և սոցիալական համախմբում: Ազատ խոսքի, հանրային մասնակցության և հանրագրի իրավունքներն ամրագրված են միջազգային իրավունքի և ժողովրդավարական պետությունների սահմանադրական ակտերում: Բայց ի՞նչ է պատահում, երբ մարդու սույն իրավունքներին միջամտում են կորպորատիվ իրավունքները և ընկերությունների փորձերը՝ շրջանցել ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացը:

«SLAPP»-ը բացվում է որպես «ռազմավարական հայցադիմումները հանրային մասնակցության դեմ» և վերաբերվում է այն հայցադիմումին, որը ներկայացվել է ընդդեմ բիզնես գործունեության բարձրաձայն դեմ արտահայտվելու կամ հանրային ընդդիմություն կազմակերպելու համար: «SLAPP» հայցադիմումները սովորաբար ներկայացնում են նախագծող ընկերություններն այն ակտիվիստների դեմ, որոնք իրենց նախագծերին դեմ են: Հայցադիմումների բովանդակությունը տարբեր է՝ սկսած զրպարտությունից, մինչև հեղինակության կորստի կամ բարոյական վնասի փոխհատուցում, կոռուպցիայի մեղադրանքներ, միջամտություն բիզնես իրավահարաբերություններին և հազարավոր կամ միլիոնավոր դոլարներ կազմող նյութական վնասների փոխհատուցում:

«SLAPP» հայցադիմումները հազվադեպ են նախատեսում փոխհատուցել նախագիծն առաջ տանողների վնասները, քանի որ այդ մեղադրյալները չունեն ֆինանսական միջոցներ, գործերը կարող են երկար ժամանակ քննվել դատական համակարգում և հաճախ չեն ավարտվում. ընկերության կողմից դատական գործընթացում ներդրված իրավական և աշխատակազմի ծախսերը կարող են զգալիորեն գերազանցել դրա արդյունքում գանձնված գումարները: Այդ իսկ պատճառով, «SLAPP» հայցադիմումների նպատակը ակտիվիստներին ահաբեկելն է, նրանց ստիպելն է «չափել իրենց խոսքը»՝ ահաբեկելով նրանց երկարատև և թանկարժեք դատական գործերով, և, ի վերջո, լռեցնել և կաթվածահար անել հանրային քննադատությունը:

Օրինակներից մեկը, երբ կիրառվել են «SLAPP» հայցադիմումները, Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի դեպքն է, մի նախագիծ, որին սատարում է ՎԶԵԲ-ը: Այստեղ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը փորձել է խեղդել փաստաբանների, քաղաքացիական հասարակության և տեղական համայնքների ներկայացուցիչների քննադատությունները` ուղղված նախագծի կողմից հասցված վնասներին: Լիդիանը ոչ պակաս քան 15 հայց է հարուցել այլակարծիք ձայների դեմ, հիմնականում որպես քննադատությունը լռեցնելու փորձ: Չնայած հայցերի հստակ հանցավոր մտադրությանը՝ ՎԶԵԲ-ը, որը ժողովրդավարությունը խթանելու մանդատ ունի, հրաժարվեց միջամտել՝ ի պաշտպանություն ազատ խոսքի իրավունքի:

Մենք զրուցել ենք Ամուլսարի պաշտպանության պայքարում ընդգրկված մի քանի ակտիվիստների հետ, ովքեր ներկայումս ներգրավված են Լիդիանի հետ դատական գործընթացներում, և նրանք կիսվեցին իրենց փորձով, թե ինչպես նավարկել «SLAPP» հայցադիմումների վտանգավոր ոլորտում:

Մինչև վերջ պայքարը գնալու է

Նազելի Վարդանյանը իրավաբան է, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրենը: Կառավարության կողմից նրան հանձնարարվել է իրավական վերլուծություն գրել Ամուլսարի նախագծի հետ կապված բոլոր կասկածելի խախտումների վերաբերյալ, որոնք այնուհետև պետք է ուղղարկվեին տարբեր շահագրգիռ կողմերի քննարկմանը: Փաստաթղթի հրապարակային ներկայացման ժամանակ Վարդանյանը ներկայացրեց կասկածելի կոռուպցիայի մեկ օրինակ` կապված Լիդիանի Ջերմուկ հիմնադրամի հետ, որը գործում է հանքի մոտակայքում գտնվող քաղաքում: 2018-ի դեկտեմբերին Լիդիան ընկերությունը հայց է ներկայացրել Նազելիի դեմ՝ Ամուլսարի նախագիծը քննադատելու և ընկերությանը իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու մեղադրանքի համար:

Վարդանյանն ասում է, որ այս հայցադիմումը, մասնավորապես, դժվար է իր համար, քանի որ, որպես Լիդիանի մյուս հայցադիմումներով պատասխանողների փաստաբան, նա սահմանափակված է իր գործողություններով և չի կարող բացահայտել շատ տեղեկատվություն գործերի մասին, այսպիսով իր ձեռքերը կապված են:

Նա կարծում է, որ հայցադիմումն անհիմն է և Ամուլսարի դեմ շարժման մեջ ներգրավված շատ այլ ակտիվիստների փաստաբանական իր աշխատանքի ուղղակի արդյունքն է: Վարդանյանը վստահ է, որ հայցը մերժվելու է, քանի դեռ Հայաստանի դատական համակարգը հետևում է իր սկզբունքներին: Եթե դա չհաջողվի, նա պատրաստ է գործը բողոքարկել այնքան, մինչև չապահովի արդար վերջնարդյունք:

Ես զոհաբերել եմ իմ ժամանակը, իմ աշխատանքը

Թեհմինե Ենոքյանը լրագրող է Գնդեվազ գյուղից, որը գտնվում է հենց Ամուլսարի հանքի դիմաց: Նա վաղուց է աջակցում հանքավայր մուտքի շրջափակմանը, և իր անհամաձայնության պատճառով եղել է բռնության և ոտնձգությունների առարկա: 2018թ. սեպտեմբերին Ենոքյանը երկրորդ բողոքն է ներկայացրել ոստիկանություն տեսանյութերի և լուսանկարների վերաբերյալ՝ Ֆեյսբուքում շրջանառվող վիրավորական մեկնաբանությունների հետ միասին: Թեհմինեն պնդում է, որ նյութերը նկարահանել է Լիդիան-ում աշխատող իր հարևանը՝ իրեն զսպելու և վարկաբեկելու համար: Գործը, ի վերջո, կարճվել է, բայց Ենոքյանը կարծում է, որ դա արվել է համայնքներում թշնամանք սերմանելու և իրեն լրագրողական աշխատանքից շեղելու համար:

Սա բնապահպանական արշավ չէ: Դա համայնքի իրավունքի հաստատում է:

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի դեմ մարտը նոր փուլ է թևակոխել այն պահից, երբ Լիդիանը սկսեց իր ծանր հրետանային մարտավարությունը: Շարժումը այլևս չի փորձում պարզապես ապացուցել, որ հանքը վնասում է. փոխարենը, այս դատական գործերը հաղթելը՝ վտանգում է հայկական դատական համակարգի ամբողջականությունը: 2018-ի օգոստոսին Լիդիան-ը նրան մեղադրանք էր առաջադրվել զրպարտության մեջ այն հարցազրույցների համար, որոնք նա տվել էր ազգային լրատվական civilnet.am-ին, ֆեյսբուքյան գրառումների և հոդվածների համար, որոնք հրապարակվել էին «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության գործընկեր կազմակերպության վեբկայքում:

Լևոնը կարծում է, որ Լիդիանը թիրախավորվել է իրեն այն պատճառով, որ 2011 թվականից ինքը բարձրաձայն քննադատել է նախագիծը: Ֆինանսական դժվարությունները և այն անհարմարությունները, որոնք մարդիկ ստիպված են լինում կրել դատական լսումներին մասնակցելու պատճառով, Լիդիանի դեմ պայքարի հետ կապված մի քանի խնդիրների օրինակներ են միայն, բայց համոզված է, որ վերջում կհաղթի:

Նրա գործով դատավարությունը շարունակվում է:

Վերջիվերջո արդարություն կա, չէ՞

2019թ. գարնանը Գագիկ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել Լիդիանի կողմից զրպարտության համար` ընկերության գործողությունները Facebook-ի գրառումներում և հանրային հավաքի ընթացքում կասկածի տակ առնելու համար: Ինչպես մնացածների դեպքում, նրանից նույնպես պահանջում են մեկ միլիոն դրամ տուգանք վճարել՝ որպես վնասների փոխհատուցում: Գրիգորյանը ասում է, որ դեռ դատական փաստաթղթեր չի ստացել, այնպես որ դատական գործընթացը չի սկսվել:

Բացի այդ հայցերից, 2018թ. Լիդիանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի: Տեսչական մարմինը հայտնաբերել է հանքի շահագործման հետ կապված մի շարք խախտումներ և պարտավորեցրել է ընկերությանը դադարեցնել որոշակի գործողություններ Ամուլսարի տարածքում: Մասնավորապես, մարմինը նշել է Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայությունը, շինարարական աշխատանքների ընթացքում նախագծային շեղումները, հողերի ոչ պատշաճ օգտագործումը, մթնոլորտային անթույլատրելի արտանետումները, շինարարության ընթացքում վտանգավոր թափոնների անձնագրեր չկազմելը և հաստատման չներկայացնելը, վտանգավոր թափոնների պահպանումն առանց լիցենզիայի և փոշու արտանետումների համար բնապահպանական հարկերի չվճարումը: 2019թ. ընկերությունը նաև հայց է ներկայացրել հայկական երկու՝ «Լրագիր» և «Սկիզբ» լրատվամիջոցների դեմ ՝ զրպարտության համար:

Լուսանկարը՝ www.bankwatch.org



Հունիս 24, 2020 at 13:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր