

Հուլիսի 14-ին «Լիդիան Արմենիա» ընկերության գույքի պահպանությունն իրականացնող պահնորդական նոր ընկերության զինված անդամները բեռնատար են մտցրել Ամուլսարի ծրագրի տարածք, սադրիչ գործողություններ հրահրել Ամուլսարի երկրորդ պահակակետում։ Տարածքում հավաքվել են Գնդեվազի և Ջերմուկի բնակիչները։ Տարածքում ներկա է գտնվել նաև Վայոց ձորի նորանշանակ ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։ Ոստիկանության հետ ընթանում են բանակցություններ, որպեսզի պահնորդական խումբը չխախտի պայմանավորվածությունը։
Ամուլսարի պահապանները պատրաստվում էին այսօր մեկնել Տավուշ, իսկ ընկերության սպասարկող պահնորդական խումբն առիթից օգվել է և 2-րդ պահակակետից փորձ են կատարել կամազ մակնիշի մեքենա մտցնել տարածք։ Քաշքշել են պահակակետում գտնվող 5 բնակչի։
Մանրամասները՝ տեղի բնակիչների կողմից արված տեսանյութերում։
Հուլիս 14, 2020 at 21:28