Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ-ի դիմաց Ամուլսարի պաշտպանության համար ակցիա իրականացնողներին․ նրանք այժմ ազատ են

Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ-ի դիմաց Ամուլսարի պաշտպանության համար ակցիա իրականացնողներին․ նրանք այժմ ազատ են

Օգոտոսի 10-ին ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց «Զբոսանք ու գործնագործ հանուն Ամուլսարի» միջոցառման մասնակիցներին, ովքեր Ազգային ժողովի այգու դիմաց «գործնագործ» էին խաղում։ Բերման ենթարկվածների թվում էինիրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, Գնդեվազի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքայանը, «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ի նախագահ Հայկ Գրիգորյանը, «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանը և այլոք։

Ակտիվիստներից ոմանք գնդակով էին խաղում, մի քանիսն էլ Ամուլսարի մասին գրությամբ պաստառներ ունեին, և պահանջում էին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված 2016թ․ դրական փորձաքննական եզրակացությունը և չեղարկել Ամուլսարի ծրագիրը։

Ոստիկանությունն ակցիայի ընթացքում մի քանի անգամ մոտեցավ մասնակիցներին՝ պահանջելով հեռացնել պաստառները, քանի որ դա, ըստ ոստիկանության աշխատակցի, դիտվում է որպես հավաք։ Ոստիկանության պահանջի չկատարմանը հետևեց ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելը։ Նրանց տեղափոխեցին Մալաթիայի և Արաբկիրի ոստիկանական բաժանմունքներ։ Մի քանի ժամ ոստիկանական բաժանմունքներում մնալուց հետո ակցիայի մասնակիցներին բաց են թողել։

Թեհմինե Ենոքյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկաններն իրենց չէին տեղեկացրել, թե ինչ հիմքով են բերման ենթարկում։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր տեղի ունեցած միջադեպի և ձերբակալությունների մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես նշված է․

«Ամուլսարի հանքի շահագործման դեմ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիան մշտական հիմունքով դիտարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից։

Ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին են ստացվել մի շարք ահազանգեր։

Հաշվի առնելով ահազանգերը և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության Մալաթիայի, Արաբկիրի և մյուս այն բաժիններ, որտեղ կան բերման ենթարկվածներ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին»։

 



Օգոստոս 10, 2020 at 23:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր