«Լիդիան Արմենիա»-ի պահնորդները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններին

«Լիդիան Արմենիա»-ի պահնորդները ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններին

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության աշխատակիցները ս․թ․ սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հարձակվել են դեպի Ամուլսար տանող երկրորդ պահակակետում հերթափոխ իրականացնող ջերմուկցիների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։

«Դաժան ծեծի են ենթարկել։ Քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել։ «Լիդիանը» վարձելով այս մարդկանց տվել է հստակ առաջադրանք՝ համայնքի բնակիչների դեմ ուժ կիրառելու։ Մարդիկ հարձակվել են։ Ոստիկանապետն էլ ասաց, որ ունեն օպերատիվ նկարահանում ոստիկանների կողմից։ Նույնիսկ ոստիկանի են հարվածել»,- նշել է Շիրակ Բունիաթյանը։ 


Սեպտեմբեր 07, 2020 at 11:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր