Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված Ամուլսար տանող երկրորդ պահակակետում

Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված Ամուլսար տանող երկրորդ պահակակետում

Կրկին լարված իրավիճակ է Ամուլսար տանող ճանապարհի պահակակետում: Սեպտեմբերի 8-ին այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել: Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց, որ տեղեկություններ էին ստացել, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի համար պահնորդական ծառայություն իրականացնող նոր ընկերությունը մտադիր է եղել Ամուլսարի երկրորդ պահակակետով աղբատար մեքենա մտցնել Ամուլսարի տարածք։ Տարածքում հավաքվել են բնակիչներ մեքենայի մուտքը խոչընդոտելու նպատակով։ «Մենք իրենց ասել ենք՝ որ տարածքից մտել եք Ամուլսարի տարածք, այդ մուտքով էլ մտցրեք,- ասաց Բունիաթյանը՝ հավելելով, թե այդպես էլ աղբատար մեքենան չմոտեցավ։ 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի համար պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության աշխատակիցները հարձակվել էին դեպի Ամուլսար տանող երկրորդ պահակակետում հերթափոխ իրականացնող ջերմուկցիների վրա և դաժան ծեծի ենթարկել։ Մեծաթիվ ոստիկանական ուժերի՝ պահակակետի տարածքում կենտրոնացնելը պայմանավորված է ջերմուկցիների և պահնորդների միջև հնարավոր հետագա բախումները կանխելու նպատակով։ Շիրակ Բունիաթյանը տեղեկացրեց, որ Ոստիկանությունում ներկայում հետաքննություն է ընթանում նշված բախման մանրամասները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։



Սեպտեմբեր 09, 2020 at 11:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր