ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Ամուլսարի ոսկու հանքի շրջակայքում ուրանի և թորիումի առկայությունը։ Արձագանքելով «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանի հարցմանը՝ նախարարության մասնագետները իրականացրել են գամմա ճառագայթման չափումներ հանքի հարակից տարածքի տարբեր հատվածներում և Ամուլսարից 3,5-4 կմ հեռավորության վրա հայտնաբերել բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության նորման գերազանցող արժեքներ՝ բարձր ֆոն: Ըստ նախարարության՝ գամմա ճառագայթումը տատանվում է 5-115 միկրոռենտգեն/ժամի սահմաններում: Այսպիսով, հերթական անգամ հաստատվեցին 1960-ական թվականներին Գրոմովի և Կոլցովի՝ Հայաստանի տարածքում ուրանի հանքավայրեր փնտրելու գիտարշավների տվյալները։
Հիշեցնենք, որ 2007 թվականին երկրաբան Պետրոս Ալոյանը «Լեռնային ամսագիր» գիտական հանդեսում (N 6, 2007թ.) հրապարակել է «Ռադիոակտիվ հումքի ռեսուրսային ներուժը Հայաստանում և դրա զարգացման հեռանկարները» հոդվածը, որում նշված է, որ Ամուլսարի ուրանի հանքավայրը 75 տոննա ուրան և 25 տոննա թորիումի պաշարներ ունի։ Հոդվածում նշվում է նաև այս հանքավայրի գտնվելու վայրը՝ Ամուլսարից 4,5 կմ հեռավորության վրա։
Նախարարության պատասխանում նշված է.
Մարտ 12, 2022 at 16:19