Ջերմուկի հանքը տուրիստներին չի՞ «խրտնեցնի»

Ջերմուկի հանքը տուրիստներին չի՞ «խրտնեցնի»

ԱնուշԽեչոյան, Առավոտ

Հունվարի 24-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն անդրադառնալով Ջերմուկ քաղաքի մոտակայքում «Գեոթիմ» ընկերության կողմից շահագործվելիք ոսկու հանքի շուրջ ծագած դժգոհություններին, ասաց, որ հանքն իր գործունեությամբ չի խոչընդոտելու Ջերմուկը որպես տուրիստական կենտրոն զարգացնելուն:

Ըստ նախարարի, հանքը շահագործվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը բնությանը հասցվող վնասը հավասարեցնում է գրեթե զրոյի: Տիգրան Դավթյանի խոսքերով, ինքը կողմ է, որ հանքը շահույթ բերի պետությանը. «Հարցն այն չէ, թե մեր ռեսուրսները կօգտագործվեն, թե ոչ, հարցն այն է, թե ինչպես դրանք կօգտագործվեն»:

Պարոն նախարարն ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2012-ին իրենց ոլորտի գերակա ուղղությունները: Տիգրան Դավթյանի տվյալներով, ոլորտի 11 ուղղությունների համար՝ ճարտարագիտական, դեղագործական, կոնյակագործական եւ այլն, մշակվել են ռազմավարություններ:

Նախարարը նաեւ հայտնեց, որ վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ է ստեղծվելու, որը կհանդիսանա ռազմավարության աշխատանքները համակարգող բարձրագույն մարմին:

Ինչ վերաբերում է Եվրոպական շուկա հայկական ապրանքները արտահանելուն, ապա, Տիգրան Դավթյանը հավաստիացրեց, որ Հայաստանն այդ ռեսուրսներն ունի. «Հարցն այն է, որ հայկական ապրանքանիշերը ճանաչվեն: Օրինակ՝ կոնյակի պարագայում բրենդի կճանաչվի թե կոնյակ, կարեւորը ապրանքանիշն է՝ ասենք ինչպես Արարատը»:

Հունվար 24, 2012 at 16:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր