

Ռեգնում տեղեկատվական գործակալություն
Հայաստանի բնապահպանության նախարարությունում ապրիլի 18-ին տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ բաց քննարկում:
…Իր եզրափակիչ ելույթում Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ նա հանքավայրի շահագործմանը կողմ է, սակայն անհանգստություն առաջացնող հարցեր կան, որոնք պետք է հստակ պատասխաններ ստանան, որպեսզի «ոչ մեկի մոտ կասկած չառաջանա»:
Դրա հետ կապված` նախարարը «Գեոթիմ» ընկերությունից պահանջեց ներկայացնել հանքի շահագործման ամբողջական հայեցակարգը եւ ծրագիրը, որտեղ կտրվեն ֆաբրիկայի կառուցման ժամկետի, վայրի եւ էկոլոգիական խնդիրներին առնչվող հարցերի պատասխաններ:
Նրա կարծիքով` այդ հարցում անհրաժեշտ է հաշվի առնել նաեւՍեւանա լճի հիմնահարցերի պետական հանձանաժողովի եւ Ջերմուկ քաղաքի կարծիքները:
Խմբագրության կողմից: Ռեգնում տեղեկատվական գործակալության երեւանյան բյուրոն այդ քննարկումից տպավորություն ստացավ, որ Հայաստանի բնապահպանության նախարարությունը «մուկն ու կատու» է խաղում «Գեոթիմ» ընկերության հետ: Բանն այն է, որ նախարարը «խնդրում է» կամ «պահանջում է» նախագծի մասին ամբողջական տվյալները ոչ թե հասարակական լսումների ընթացքում, այլ աշխատանքային կարգով: Հակառակը վկայում է միայն այդ «քննարկումների» բեմադրման մասին, քանի որ նման մասշտաբների նախագիծը, որը ներկայացված է պաշտոնական կատույցներին, չի կարող տեղեկատվություն չպարունակել այնպիսի կոնկրետ բաղկացուցիչների մասին, ինչպիսիք են
Ֆաբրիկայի կամ պոչամբարի գտնվելու վայրը, ինչպես նաեւ մանրամասն գնահատական` շրջակա միջավայրի եւ մարդու վրա հանքավայրի շահագործման ազդեցության վերաբերյալ: Այս կապակցությամբ տվյալ քննարկումը հերթական ֆարսն էր` հաշվի առնելով բոլոր «շահագրգիռ» կողմերին, որոնք ոչ մի կերպ չնպաստեցին կոնկրետ խնդիրների լուծմանը:
… «Lydian International» ընկերության խոշոր բաժնետերերն են Համաշխարհային բանկի կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ «Նյումոնտ» լեռնահանքային կորպորացիան (որի հետեւում, որոշ տեղեկությունների համաձայն, կանգնած են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի շահերը):
Ապրիլ 20, 2012 at 16:24
