

Գեոթիմ ընկերություն
Ս.թ. հունիսի 9-ին «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել էր «արշավ դեպի Ամուլսար»:
«Արշավի» մասնակիցները հունիսի 9-ի կեսօրից հետո հասան Ամուլսար, որտեղ նրանց դիմավորեցին Ամուլսարի հարակից համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, ինչպես նաեւ Ջերմուկ քաղաքի մի խումբ բնակիչներ եւ Գեոթիմ ընկերության աշխատանքներում ներգրավված անձինք:
Գեոթիմ-ի իրավաբանը «արշավի» մասնակիցներին եւ մի փոքր ուշ նրանց միացած Ջերմուկի քաղաքապետին ներկայացրեց այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա ընկերությունը չի թույլատրում իր տարածքում անցկացնել նման հասարակական միջոցառում:
Որոշ ժամանակ անց «արշավի» մասնակիցները ետ վերադարձան Ջերմուկ, իսկ Գեոթիմ ընկերությունը շարունակեց իր բնականոն գործունեությունը:
ՀՀ ոստիկանության աշխատակիցները դրսեւորեցին զուսպ եւ անկողմնակալ պահվածք` թույլ չտալով կրքերի ավելորդ բորբոքում:
Հունիս 11, 2012 at 19:31
