Տարեկան 2000 տոննա նատրումի ցիանիդ Ամուլսարից ոսկի կորզելու համար

Տարեկան 2000 տոննա նատրումի ցիանիդ Ամուլսարից ոսկի կորզելու համար

ԷկոԼուր

«Գեոթիմ» ՓԲԸ -ն ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել նոր կույտային տարրալվացման հարթակի տեխնիկական հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը: Սակայն կայքում տեղադրված չէ այդ հաշվետվությունը, որպեսզի հասարակայնությունը հնարավորություն ունենա ծանոթանալ փաստաթղթի հետ: Փոխարենը «Գեոթիմ»-ի պաշտոնական կայքում տեղադրված է «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաքարի կույտային տարրալվացման և ոսկու կորզման գործընթացների տեխնոլոգիական ռեգլամենտ» փաստաթուղթը, որտեղ նշված է, որ, ըստ նախնական գնահատման, Ամուլսարի ոսկու հանքավայրը պարունակում է 80.7 միլիոն տոննա  ռեսուրս: Հանքավայրում առկա է, 52664.0 կգ ոսկի, 210.51 տ արծաթ: Արտադրությունն աշխատելու է տարին 365 օր: Տարեկան մշակվելու է 5 000 000 տոննա հանքաքար: Հանքի շահագործման ժամկետը` 24 տարի: Տարեկան միջնինն արտադրվելու է 139 856 ունցիա ոսկի, 138 248 ունցիա արծաթ: Տարեկան կօգտագործվի 2000,0 տոննա նատրիումի ցիանիդ:

Հիշեցնինք, որ «Գեոթիմ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 100 տոկոսանոց բաժնետերը կանադական «Lydian International» ընկերությունն է, մտադիր է ոսկու կորզման ֆաբրիկան կառուցել Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարի` Սպանդարյանի հարեւանությամբ:

Հիշեցնենք, որ Ամուլսարի նախագծին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության մեջ նշված է. «Ոսկու կորզման ֆաբրիկայի տեղադրման հարցում ղեկավարվել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով»: Փորձաքննության նման պահանջը հիմնված է այն բացասական կարծիքի վրա, որը Ամուլսարի նախագծին տվել է ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը: իր հերթին հանձնաժողովը ղեկավարվել էր «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքով , որն արգելում է վերամշակման գործունեություն Սեւանա լճի ավազանում, որի մեջ մտնում են Որոտան եւ Արփա գետերը: Հենց այդ գետերի մոտակայքում է հնարավոր, որ նախնական նախագծով կտեղակայվ ոսկու կորզման ձեռնարկությունը:

Բաժնետերերից են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):

Դեկտեմբեր 04, 2012 at 16:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր