

ԷկոԼուր
«Lydian International Ltd.» ընկերության տնօրեն է նշանակվել Ջեոֆրի Քոուլին: Նա փոխարինելու է Փիթեր Մյուլենսին, ով հրաժարական է ներկայացրել ընկերության տնօրենների խորհրդի կազմից հեռանալու մասին: հիշեցնենք, որ «Lydian International Ltd» ընկերությունը պատրաստվում է շահագորշել Վայոց Ձորի եւ Սյունիքի սահմանին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը: Ինչպես տեղեկացնում է «Lydian International Ltd.»-ի պաշտոնական կայքը, Ջեոֆրի Քոուլին ունի 35 տարվա մասնագիտական փորձ՝ ներառյալ զգալի փորձ մի շարք համաշխարհային մակարդակի հանքարդյունաբերական գործառնություններում Աֆրիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում, նախկին Խորհրդային Միությունում և Ռուսաստանում: Ջեոֆրի Քոուլին ունի մագիստրոսի և դոկտորի աստիճան ճարտարագիտություն մասնագիտությամբ, հավաստագրված ինժեներ է:
Փետրվար 14, 2013 at 11:50
