

ԷկոԼուր
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը դարձել է «Lydian International»-ի տնօրենների խորհրդի անդամ, որն իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը: Այս մասին տեղեկացնում է «Lydian International» ընկերությունը: Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996-1997 թթ.: Նա նաեւ եղել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան: Եղել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահի խորհրդականը 1999-2000թթ.: Հիշեցնենք, որ EBRD-ին «Lydian International» ընկերության բաժնետերերից մեկն է, որի ակտիվներում Ամուլսարի նախագիծը հիմնականն է:
Մարտ 26, 2013 at 10:57
