

ԷկոԼուր
Միջազգային բանկերի և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ «Գեոթիմ» ՓԲԸ-ի հրավերով կայցելեն Ամուլսար: Այս մասին տեղեկացնում է «Գեոթիմ» ՓԲԸ-ն: Այցելուների թվում կլինեն BNP-Paribas-ը, Bank of Montreal-ը (BMO), Scotia Bank-ը, Resource Capital Funds-ը, Ասիական զարգացման բանկը և Շվեյցարական Earth Resources-ը:
«Այցի մասնակիցները կծանոթանան Ամուլսարի ծրագրին և Հայաստանում միջազգային ներդրումային մթնոլորտին ընդհանրապես: Այցելություն կլինի նաև Ամուլսարի շրջակա գյուղերը՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում Գեոթիմի կողմից համայնքներում իրականացվող տնտեսական զարգացման նախաձեռնություններին ծանոթանալու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն իրականացնում է «Lydian International Limited» ընկերությունը` ի դեմս իր «Գեոթիմ» ՓԲԸ դուստր ընկերության: Հիմնական ներդրողներն են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD):
Հուլիս 09, 2013 at 16:35
