

ԷկոԼուր
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչը դրական է գնահատել Ամուլսարում անցկացվող վերականգնողական և հողաբարելավման աշխատանքները: Այս մասին ասված է «Գեոթիմ» ՓԲԸ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ: «...ՎԶԵԲ-ի մասնագետը սեպտեմբերի 3-ին այցելել է Ամուլսար` տեսչական ստուգում անցկացնելու նպատակով: Մասնագետի կարծիքով` Լիդիանը և Գեոթիմը մեծ ջանքեր են գործադրել տարածքի վերականգնման և հողաբարելավման ուղղությամբ, որտեղ անցկացվում էին հետազոտական աշխատանքները: Այն տեղամասերը, որտեղով ճանապարհներ են անցկացվել, վերականգնված են, և կային հորատանցքեր, որոնք ներկայումս չեն օգտագործվում»,-մասնավորապես նշված է մամլո հաղորդագրության մեջ: Բանկի ներկայացուցիչը նաև ընդգծել է աղբի և կենցաղային թափոնների կառավարման կարևորությունը, և որ Գեոթիմը իրականացնում է այդ կառավարումը միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան:
Ամուլսարի ոսկու բաց հանքավայրի շահագործման նախագիծը իրականացնում է «Գեոթիմ» ՓԲ ընկերությունը, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Lydian International Ltd-ին: Իրենց հերթին, միջազգային ֆինանսական կառույցներին` Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) և ՎԶԵԲ-ին են պատկանում, համապատասխանաբար, Lydian-ի բաժնետոմսերի 10.23% և 6.8%-ը: Նախագիծը դեռևս հետազոտման և թույլատրելի փաստաթղթերի վերանայման փուլում է:
Սեպտեմբեր 12, 2013 at 08:09
