ՀՀ կառավարությունը և Lydian International-ը պայմանավորվել են Ամուլսարի հարցով

ՀՀ կառավարությունը և Lydian International-ը պայմանավորվել են Ամուլսարի հարցով

ԷկոԼուր

ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը ավարտել է ցիանային տեխնոլոգիաներ կիրառող Lydian International ընկերության ոսկու վերամշակման ֆաբրիկայի համար նախատեսված շինհրապարակի գտնվելու վայրի հետ կապված աշխատանքը: Աշխատանքային խմբի կազմի մեջ են մտնում ՀՀ էկոնոմիկայի, Էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության, քաղաքաշինության նախարարությունները և  ​​Անշարժ գույքի պետական կադաստրը: Ինչպես տեղեկացնում է  Lydian International-ը իր պաշտոնական կայքում,  ձեռք են բերված պայմանավորվածություններ այն մասին, որ ցիանային ֆաբրիկայի տեղակայման գտնվելու վայրը ընդունելի է և կառավարության, և ընկերության համար:

Բացի այդ, ընկերությունը հայտնում է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շինարարության ավարտի և լեռնային աշխատանքների համար երկարացրել է աշխատանքների ժամկետը մինչեւ 2018թ. սեպտեմբերի 26-ը:

Lydian-ի գլխավոր գործառնական տնօրեն Մարկ Լեդյուկը հայտարարել է, որ նոր օբյեկտը կտեղակայվի  նախկինում նախատեսված վայրից չորս կմ դեպի հարավ - արեւմուտք և հորատանցքներից յոթ կիլոմետր հեռավորության վրա: 

Ընկերությունը նախատեսում է վերսկսել թույլատրող գործընթացը  2013 թ-ի չորրորդ քառորդում, և այդ գործընթացի շրջանակներում 2014թ. երկրորդ քառորդում նախատեսում է ավարտել անհրաժեշտ էկոլոգիական և սոցիալական ազդեցության գնահատումները (ՇՄԱԳ) : 

Հիշեցնենք, որ Lydian International-ը նախատեսում է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը`տոննայի համար  0.9 գ ոսկու պարունակությամբ, և վերամշակել ոսկու հանքաքարը ցիանային եղանակով: Ընկերությունը արդեն երրորդ անգամ է փոխում ցիանային ֆաբրիկայի գտնվելու վայրը, քանի որ նախկին տարածքները լուրջ վտանգ էին ներկայացնում ջրային ռեսուսների, մասնավորապես` Հայաստանի ռազմավարական առաջնահերթություն հանդիսացող Սևանա լճի համար:

Հոկտեմբեր 18, 2013 at 12:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր