Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի պատասխանը Համահայկական բնապահպանական ճակատի կոչին` չմասնակցել Ամուլսարի վերաբերյալ քննարկմանը

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի պատասխանը Համահայկական բնապահպանական ճակատի կոչին` չմասնակցել Ամուլսարի վերաբերյալ քննարկմանը

ԷկոԼուր

Հոկտեմբերի 28-ին Համահայկական բնապահպանական ճակատը տարածեց մամլո հաղորդագրություն, որը տպագրվել է մամուլում, այդ թվում ԷկոԼուրի կայքում: ԷկոԼուրի հասցեին նամակ է եկել Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Հարությունյանից, որում ասված է. «Ի պատասխան «Էկոլուր» կայքում ս.թ.հոկտեմբերի 28-ին տպագրված «ՀԲՃ-ն կոչ է անում մերժել Ամուլսարի հանքավայրի հետ կապված քննարկումների հրավերները» հոդվածի խնդրում ենք Ձեզ տպագրել այս տեքստը առանց փոփոխությունների

2014 թվականի մայիս ամսից Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան գրասենյակը (ԿՏԲԿ) սկսել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» (ՇՄՊՏԳԾ) մշակման աշխատանքները: Ծրագրի իրականացման հիմնական նպատակներն են.

  • Բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ համայնքի անդամների իրազեկվածության աստիճանը:
  • Բացահայտել հիմնական բնապահպանական խնդիրները, գնահատել նրանց առաջնայնությունը:

Ելնելով վերոհիշյալ նպատակներից, ԿՏԲԿ-ն նախաձեռնել և իրականացնում է հանդիպումների շարք Ջերմուկ քաղաքում և հարակից համայնքներում  տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ:

Այս հանդիպումների շրջանակներում Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը ներկայացնում է իր ծրագրի արդյունքները և Լիդիան Ինթերնեյշնալի և Գեոթիմ ՓԲԸ-ի կողմից մշակված Ամուլսար ծրագրի նախնական «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման զեկույցի»  նախնական տարբերակը, որը պատրաստվել է ծրագրի ներկա (IFC և EBRD) և հնարավոր ֆինանասավորող կազմակերպությունների պահանջներին (Equator Principle Financial Institution) համապատասխան:

Կլոր սեղանի ձևաչափով անցվացկվող քննարկումը հնարավորություն կընձեռի քաղաքացիական հասարակությանը, անկախ փորձագետներին, շահագրգիռ կողմերին, ԿՏԲԿ-ին և Լիդիան ընկերությանը քննարկել երկու կազմակերպությունների կողմից  իրականացրած  աշխատանքները և ուսումնասիրության արդյունքները բաց և կառուցողական միջավայրում»:

Հոկտեմբեր 29, 2014 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր