Ամուլսարի հանքավայրի դեմ ակցիան Ջերմուկից հասավ Գնդեվազ (Լուսանկարներ)

Ամուլսարի հանքավայրի դեմ ակցիան Ջերմուկից հասավ Գնդեվազ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում փետրվարի 20-22-ին անցկացվող «Ձնեմարդուկ-2015» ամենամյա փառատոնի շրջանակներում S.O.S. Ամուլսար նախաձեռնության ակցիան շարունակվեց Գնդեվազ համայնքում:

Հենց այս համայնքում գտնվող այգիների տարածքում է «Lydian International» ընկերությունը պատրաստվում ոսկու կորզման համար կառուցել ցիանային ֆաբրիկա:

Գնդեվազ համայնքի դարպասների վրա` «Բարի գալուստ Գնդեվազ» գրության ներքո, հայտնվեցին «LYDIAN GO HOME!», «Ոչ ցիանին» գրությունները: 

S.O.S. Ամուլսար նախաձեռնության անդամները Գնդեվազի բնակիչներին բաժանեցին «Ամուլսար. եկամտաբե՞ր, թե՞ մահաբեր ցիանիդ» հոդվածը՝ իրազեկելով նրանց ցիանիդային ֆաբրիկայի, Ամուլսարի ոսկու հանքավայրի իրական վտանգների մասին:

Լուսանկարները՝ Համահայկական բնապահպանական ճակատի

 
 
 
 
 
 
 

Փետրվար 23, 2015 at 19:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր