

Lragir.am
Արկադի Մկրտչյանը Գնդեվազի Էկոֆարմ անասնաֆերմայի գլխավոր մենեջերն է, պատմում է, որ արդեն 330 գլուխ անասուն են բերել Գերմանիայից, մշակում են կաթ, ստանում են պանիր, հետագայում մտադիր են ընդլայնել արտադրությունը:
Էկոլոգիապես մաքուր այս արտադրամասը գտնվում է հենց Ամուլսարի ոսկու հանքավայրի կողքին: Ալպիական այս դաշտերից չեն կարող օգտվել, տարածքն արդեն տրված է Գեոթիմ ընկերությանը, խոտ բերում են Արցախից ու Կապանից: Իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչպես է հետագայում համատեղվելու անասնաբուծությունը, կանթնամթերքի արտադրությունը ցիանային հարթակի և բաց եղանակով շահագործվող ոսկու հանքավայրի հետ:
Հունիս 19, 2015 at 12:19