Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակը հրապարակել է հաշվետվություն Ամուլսարի վերաբերյալ բողոքների կապակցությամբ

Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակը հրապարակել է հաշվետվություն Ամուլսարի վերաբերյալ բողոքների կապակցությամբ

ԷկոԼուր

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականի գրասենյակը (CAO) հրապարակել է հաշվետվություն IFC-ի գործունեության անհամապատասխանության վերաբերյալ 2 բողոքների կապակցությամբ, որոնք վերաբերում են «Lydian International» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին: Բողոքների համաձայն IFC-ի գործունեությունն այս ծրագրով չի համապատասխանում IFC-ի կողմից ընդունված սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության սկզբունքներին եւ ստանդարտներին:

Բողոքը ներկայացրել են Հայաստանի հասարակական կազմակերպությունները, էկոլոգիական եւ սոցիալական ոլորտի քաղաքականության փորձագետները եւ Գնդեվազ գյուղի ու Ջերմուկ առողջարանի բնակիչները: Երկու բողոքների հիմնական կետերը վերաբերում են առողջության համար ռիսկերին, այնպիսի ռազմավարական նշանակության ռեսուրսների աղտոտման վտանգին, ինչպիսիք են Սեւանա լիճը, Արփա եւ Որոտան գետերը, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, ինչպես նաեւ ռիսկեր Ջերմուկ առողջարանի համար, որը գործնականում գտնվում է Ամուլսարի ծրագրի ազդեցության գոտում:  Նաեւ բողոքներում նշված են ՀՀ բնապահպանական օրենսդրության խախտումներ:

Նոյեմբեր 12, 2015 at 13:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր