

ԷկոԼուր
«Գեոթիմ» ՓԲԸ-ն անվանափոխվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի: Այս ընկերությունը «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության դուստր կազմակերպությունն է, որը պետք է շահագործի Ամուլսարի ոսկու հանքավայրը: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում աշխատող թիմը ընդլայնվելու է, ներառելու է «Գեոթիմ»-ի, «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի, կապալառուների թիմը: «Ամուլսարի ծրագիրը ներկայացնելու համար ընկերությանը անհրաժեշտ էր մեկ անվանում, անվան հետ կապված շփոթմունքներից խուսափելու համար», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Անվանափոխությունը որևէ այլ իրավական փոփոխություն չի ենթադրում: Ընկերությունը կշարունակի աշխատել նույն իրավական պայմաններով, ինչպես և գործում էր նախորդ անվանմամբ:
Օգոստոս 16, 2016 at 13:49
