2018թ-ի հունվարին «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետները և անկախ փորձագետները կքննարկեն Ամուլսարի ծրագրի ռիսկերը

2018թ-ի հունվարին «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետները և անկախ փորձագետները կքննարկեն Ամուլսարի ծրագրի ռիսկերը

ԷկոԼուր

2018թ-ի հունվարին «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետները և անկախ փորձագետները համատեղ կքննարկեն Ամուսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի փաստաթղթերը: Այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նոյեմբերի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունցած հասարակական խորհրդի նիստում:
Միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպություններ` Ավստրալիայի «Blue Minerals Consultancy»-ը, ԱՄՆ-ի «Buka Environmental»-ը և Կանադայի «Clear Coast Consulting, Inc.»-ը Ամուլսարի ոսկու ծրագիրը գնահատել են որպես շատ ռիսկային` նշելով, որ այդ ռիսկերը համարժեքորեն հաշվի չեն առնվել Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում, որը ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության դրական փորձաքննական եզրակացությունը: Մյուս կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի ծրագրին կից ստեղծել է խորհրդատվական խումբ, որը պետք է մշտադիտարկի Ամուլսարի ծրագիրը:

Ավելի վաղ «Ֆակտոր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ասել է. «…Միջազգային փորձագետների պնդումը այն է, որ հնարավոր են ռիսկեր, որոնք բավարար չափով բացահայտված չեն, կամ դրանց ռիսկերի նվազեցման գործողությունները բավարար չափով կազմակերպված չեն: Նախարարությունն առաջարկեց երկու կողմի փորձագետներին հրավիրել մեկ հարթակ, որպեսզի իրենք կարողանան լիարժեք փաստաթղթերի հիման վրա կազմակերպել երկխոսություն: Հանդիպումը մեզ հնարավորություն կտա գնահատելու, թե որքանով է այս ծրագիրը համապատասխանում հայաստանյան օրենսդրությանը և շրջակա միջավայրի պահպանության կանոններին»:

13:03 Դեկտեմբեր 12, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news