«Lydian International» ընկերությունը 3 միլիոն դոլլար է ստացել, որը հնարավոր է ծախսի Ամուլսարի շրջափակումը վերացնելու վրա

«Lydian International» ընկերությունը 3 միլիոն դոլլար է ստացել, որը հնարավոր է ծախսի Ամուլսարի շրջափակումը վերացնելու վրա

ԷկոԼուր

«Lydian International» ընկերությունը 3 միլիոն դոլլարի արագ փոխառության կանխավճար է ստացել, որը հնարավոր է` օգտագործի Ամուլսարի շրջափակումը վերացնելու համար:

Ընկերության պաշտոնական կայքում այս կապակցությամբ նշված է. ««Lydian International» ընկերությունը ստացել է արագ փոխառության կանխավճար 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որը գործածվելու է ընկերության կողմից որոշակի տեսակի ծախսեր կատարելու համար, քանի որ ընկերությունը շարունակում է իր աշխատանքը Ամուլսարի ոսկու հանքի ապօրինի շրջափակումը վերացնելու ուղղությամբ»: Ընկերության հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ կառույց է վարկը տրամադրել և ստույգ ինչ գործողություններ է ընկերությունը պատրաստվում իրականացնել այդ գումարով:



Հիշեցնենք, որ արդեն 100 օրից ավելի է` Վայոց ձորի բնակիչները և ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները` պահանջելով, որպեսզի «Lydian International» ընկերությունը` ի դեմս իր դուստր «Լիդիան Արմենիա» ընկերության, հրաժարվի Ամուլսարի ծրագրից: Իրավիճակի կարգավորման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ամուլսարի շահագործման հարցը կհանգուցալուծվի միջազգային փորձագիտական եզրակացության արդյունքներով պայմանավորված: Շահագրգիռ կողմերը պետք է պատրաստ լինեն ընդունել արդյունքները միջազգային փորձաքննության եզրակացությունը:

«Lydian International»-ի հաղորդագրության մեջ նաև նշված է. ««Lydian»-ը ներկայումս քննարկումներ է վարում ավագ վարկատուների, ֆինանսական միջոցների հիմնական տրամադրողների և տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորողների հետ առ այն, որ սույն վարկատուները համաձայնեն հրաժարվել որոշակի վճարումներից և հրաժարվեն որոշակի իրավունքների և իրավական պաշտպանության միջոցների իրականացումից, որոնք նրանց համար դառնում են կամ կարող են դառնալ հնարավոր ապօրինի շրջափակման հետ կապված կամ արդյունքում, նախկինում հրապարակված համապատասխանության աուդիտների և ՀՀ-ի անունից կամ կողմից նախաձեռնված փաստահավաք հետաքննությունների արդյունքում»: «Այնուամենայնիվ, ոչ մի երաշխիք չկա, որ նման համաձայնություն ձեռք կբերվի կամ ձեռք կբերվի ժամանակին»,- նշել է ընկերությունը:

Վարկատուների հետ «Lydian»-ը, այնուամենայնիվ, որոշ համաձայնության եկել է: Ընկերության համաձայն` հիմնական վարկատուները համաձայնել են երկարացնել վարկի մարման նախնական ամսաթիվը, և ժամկետային վարկի հասանելիության ժամանակահատվածը տեղափոխվել է 2018թ. սեպտեմբերի 28-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 31-ը:

17:12 Հոկտեմբեր 04, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news