LILA ծրագրի շահառու բիզնեսները հասանելի կլինեն արաբական զբոսաշրջային շուկայի համար

LILA ծրագրի շահառու բիզնեսները հասանելի կլինեն արաբական զբոսաշրջային շուկայի համար

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակում ստեղծված շահառու բիզնեսները կներկայացվեն արաբական զբոսաշրջային շուկային: 

«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի գործընկեր «Ռուբեն տուրս» ընկերությունը սեպտեմբերի 25-29-ը ճանաչողական այց էին կազմակերպել Արաբական միացյալ էմիրությունների (ԱՄԷ) ճամփորդական ազդեցիկ բլոգերների ու մեդիաինֆլուենսերների համար: Շրջայցը հնարավոր էր դարձել այս տարի մայիսին Դուբայում անցկացված «ATM Dubai 2024» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին հայկական զբոսաշրջային ընկերությունների մասնակցության և դրա ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ: 

«Դուբայ այցի շրջանակներում գործընկերային կապեր էինք հաստատել էմիրությունների մի քանի զբոսաշրջային բլոգերների ու մեդիաինֆլուենսերների հետ: Նրանք այցելել են ծրագրի թիրախ համայնքներ ու շահառու բիզնեսներ: Ներկայացրել ենք այն բոլոր զբոսաշրջային պրոդուկտները, որոնք ստեղծել ենք LILA ծրագրի շրջանակներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի բլոգերներն ու մեդիաինֆլուենսերները խթանեն այս պրոդուկտները արաբական շուկայում և առաջիկա ամիսներին ու տարիներին ունենանք զբոսաշրջային հոսքեր «Ռուբեն տուրսի» հետ»,- նշեց LILA ծրագրի ՌԶԳ-ի կողմից իրականացվող բաղադրիչի համակարգող Ալլա Ղազարյանը: 

Շրջագայության ընթացքում հյուրերը ծանոթացել են հայկական մշակույթին, բացահայտել Հայաստանի բացառիկ բնությունն ու հյուրընկալությունը: Ճամփորդական ազդեցիկ բլոգերներն ու մեդիաինֆլուենսերները սոցիալական մեդիայի իրենց էջերում շարունակում են լուսաբանել Հայաստան այցը՝ այն համեմելով գրավիչ լուսանկարներով, տեսանյութերով ու պատմություններով։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ ) ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կովկասյան և հայաստանյան գրասենյակների կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համատեղ:

Հոկտեմբեր 30, 2024 at 11:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր