

Հետք
Կոմիտասի անվան զբոսայգու վերակառուցման շուրջ բարձրացված աղմուկն անտարբեր չթողեց մտավորականներին ու մշակույթի գործիչներին: ՀՀ մշակույթի նախարարությունը դիմեց Երևանի քաղաքապետարան` տվյալ թեմայի շուրջ համապատասխան տեղեկատվություն ստանալու նպատակով:
Ըստ քաղաքապետարանի պարզաբանման` հայտնում ենք, որ նախկին կարուսելի տեղում կառուցվող դելֆինարիումի շինարարական աշխատանքները չեն խաթարի այգին` ոչ էկոլոգիապես և ոչ էլ բովանդակային առումով: Գարնանն այնտեղ կկազմակերպվի մեծ ծառատունկ և այգին կպահպանի իր նախկին գործառնական նշանակությունը, չխախտելով հարակից տարածքում գտնվող Պանթեոնի ճարտարապետական ներդաշնակությունը:
ՀՀ Մշակույթի նախարարություն
Հոկտեմբեր 28, 2010
