ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 100 ԾԱՌ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ՝ «ՎԻՇԱՊԻ ԿՈԹՈՂՆԵՐ» ԱՅԳՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 100 ԾԱՌ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ՝ «ՎԻՇԱՊԻ ԿՈԹՈՂՆԵՐ» ԱՅԳՈՒՄ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԷկոԼուր

Դեկտեմբերի 2-ին «Վիշապի կոթողներ» այգում ծառատունկ կիրականացվի: ՀՀ բնապահպանության նախարարությունը ծառատունկի համար 100 ծառ է տրամադրում:  Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ նոյեմբերի 30-ին այգու տարածք փորձ է արվել ծանր տեխնիկա մտցնել, սակայն ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցներն արգելել են: Ինչպես նաեւ տեսչության կողմից արգելվել է տեղափոխել այգու միջով անցնով գազի խողովակաշարը:

Ներկայումս նախարարության աշխատակիցները հսկողություն են իրականացնում այգու տարածքում, որպեսզի ծառեր չհատվեն:

Հիշեցնենք, որ «Վիշապների կոթողներ» այգու շուրջ 2000 քմ տարածքում «Air Construction» ընկերությունը մտադիր է բազմահարկ շենք կառուցել, ինչին դեմ է հասարակությունը:

Դեկտեմբեր 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր